Home Փառատոն 2024 Արտամրցութային ծրագիր 2024 Թափառաշրջիկի նոր աշխարհը

Թափառաշրջիկի նոր աշխարհը

Ցուցադրություններ


Օգոստոս 28    20:35
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Թափառաշրջիկի նոր աշխարհը
ԱՄՆ, 2021, 60′
Անգլերեն՝ հայ. ենթագրելով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Զոի Բելոֆ
Պրոդյուսերներ՝ Զոի Բելոֆ, Սթեյսի Մալթին
Օպերատոր՝ Էրիկ Մուզի
Մոնտաժողներ՝ Զոի Բելոֆ, Էրիկ Մուզի
Դերերում՝ Բարեթ Մարտին, Դիանա Դելա Կրուզ, Սթիվեն Ռատացի, Ջորջ Լա Մոնտե

«Թափառաշրջիկի նոր աշխարհը» խորհդածություն է այն սցենարի շուրջ, որը գրող և կինոքննադատ Ջեյմս Ագին գրել էր 1948 թվականին իր հերոս Չառլի Չապլինի համար։ Ֆիլմը միահյուսում է երկու գիծ․ առաջինում Ագին՝ դերասան Բարեթ Մարտինի մարմնավորմամբ, հղացնում և պատկերացնում է ֆիլմի համար իր գաղափարները, իսկ երկրորդում՝ ինքը Չապլինը, ռեժիսոր Բելոֆի կողմից տարբեր ֆիլմերից վերցված կադրերի համակցությամբ, կյանքի է կոչում սցենարն ու դրա քաղաքական ենթատեքստը։

 

Զոի Բելոֆ

Զոի Բելոֆը կինոռեժիսոր, գրող և անողոք կոսմոպոլիտ է, որ ապրում է Նյու Յորքում։ Նրա նախագծերը հաճախ մեկտեղում են բազմաթիվ արվեստներ՝ կինո, նկարչություն և արխիվային փաստաթղթեր, որոնք կազմակերպվում են թեմաների շուրջ։ Դրանք ներառում են հանրության կազմակերպման նոր ձևերի առաջարկներ։ Բելոֆը հեղինակել է կինոեռերգություն ռադիկալ արվեստագետների կյանքի չկոչված կինոգաղափարների հիման վրա՝ Էյզենշտեյնի «Ապակե տունը», Բրեխտի «Օրինակելի ընտանիք՝ օրինակելի տան մեջ»-ը և Ջեյմս Ագիի «Թափառաշրջիկի նոր աշխարհը»։ Նրա վերջին ֆիլմը «@ԱՇԽԱՏԱՆՔ»-ն է՝ հանրային արվեստային վավերագրական նախագիծ բանվորների մասին, որոնց շնորհիվ Նյու Յորքը շարժուն է մնում։ Զոիի գործերը ներկայացվել և ցուցադրվել են միջազգային հարթակներում՝ ներառյալ Ուիթնիի թանգարանի բիենալեում, Սայթ Սանտա Ֆեում, Անտվերպենի M HKA թանգարանում, Փարիզի Պոմպիդուի անվան կենտրոնում, Ռոտերդամի ՄԿՓ-ում և Մարսելի վավերագրական ֆիլմերի փառատոնում։

 

Ֆիլմացանկ

Մղձավանջի հրեշտակը (1986), Հրաշքների աշխարհ (1991), Ուղևորություն դեպի իմացության երկիր (1994), Կորած (1995), Մեխանիկական արվեստ (1999), Ստվերային երկիր կամ Լույս մյուս կողմից (2000), Կլերն ու Դոնը Քնելու աշխարհում (2002), Հմայիչ Ագուստին (2005), Քոնի Այլենդի սիրողական հոգեվերլուծաբանների համայնքը․ երազային ֆիլմեր (2009), Կոմունայի օրերը (2012), Ապակե տուն (2014), Օրինակելի ընտանիք՝ օրինակելի տան մեջ (2015), Երկու մարքսիստ Հոլիվուդում (2015), Աքսոր (2018), Թափառաշրջիկի նոր աշխարհը (2021), @ԱՇԽԱՏԱՆՔ (2022):

Exit mobile version