Սոնա Կարապողոսյան

188

Սոնա Կարապողոսյանը կինոքննադատ և համադրող է Երևանից։ 2017 թվականին նա միացել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին՝ որպես ծրագրի համակարգող և համահիմնել փառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման նորարարական հարթակը` GAIFF Pro-ն: Վերջին տարիներին ղեկավարել ու համադրել է բազմաթիվ ֆիլմերի ցուցադրություններ և ֆիլմերի հետ կապված նախագծեր Հայաստանում: Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) անդամ է, համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կինոպարբերականների հետ: 2022 թվականին նա ընտրվել և մասնակցել է Լոկառնոյի կինոփառատոնի Քննադատների ակադեմիային (Շվեյցարիա)՝ Եվրոպայում կինոքննադատության ամենահեղինակավոր լաբորատորիաներից մեկին, իսկ 2023-ին մասնակցել է Նյու Յորքի «Լինքոլն» կենտրոնի Քննադատների աշխատարանին։