Արգելոց

216

Ցուցադրություններ


Օգոստոս 26    16:00
ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ


Արգելոց
Ռուսաստան, 2022, 59’
Ռուսերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսորներ՝ Պավել Ֆատախուտդինով, Սվետլանա Բոբրովա
Սցենարի հեղինակ՝ Պավել Ֆատախուտդինով
Պրոդյուսեր՝ Իրինա Սնեժինսկայա
Օպերատոր՝ Միխայիլ Բելով
Մոնտաժող՝ Սվետլանա Բոբրովա
Հնչյունային ձևավորող՝ Եվգենի Չեմակին
Արտադրող ընկերություն՝ Սնեգա

Եթե կա դրախտ երկրի վրա, ապա դա Իվանովսկոյե գյուղն է Ռուսաստանի Յարոսլավլի շրջանում։ Եվ այս դրախտի կենտրոնում դպրոցն է։ Երբ տեսնում ես այդ դպրոցը, ուզում ես մի կողմ գցել քո ուրախությունն ու թախիծը և հավերժ մնալ այստեղ։

Մրցանակներ

«Ռուսական տաճար» – «Երկրի աղը» վավերագրական ֆիլմերի XV բաց համառուսական փառատոն, Սամարա, Ռուսաստան, 2022; Գլխավոր մրցանակ, Ազգային մրցույթ, «Հաղթենք միասին» XVII միջազգային կինոփառատոն, Վոլգոգրադ, Ռուսաստան, 2022; Լավագույն ֆիլմ ընտանիքի և ընտանեկան ավանդույթների մասին, Կուբանի «Վեչե Բել» ուղղափառ ֆիլմերի XXIV փառատոն, Կրասնոդար, Ռուսաստան, 2022; Ժյուրիի դիպլոմ օպերատոր Միխայիլ Բելովին, Ժյուրիի դիպլոմ լավագույն մոնտաժի համար, «ՂրիմԴոկ» վավերագրական ֆիլմերի VI բաց փառատոնի Ժյուրիի հատուկ դիպլոմ, 2023; Հատուկ մրցանակ, «Փրկիր և պահպանիր» XXVII միջազգային բնապահպանական հեռուստատեսային փառատոն, Խանտի-Մանսիյսկ, Ռուսաստան, 2023; 1-ին տեղ, «Ռեպորտաժ» անվանակարգ, «Լույս աշխարհին» XIII միջազգային երիտասարդական կինոփառատոն, Յարոսլավլի մարզ, Ռուսաստան, 2023; «Արվեստագետի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար» մրցանակ, «Կենսատեսակ» III միջազգային կինոփառատոն, Պերմ, Ռուսաստան, 2023; Ռուսաստանի Կինո- և ֆոտոփաստաթղթերի պետական ​​արխիվի մրցանակ «Պետական ​​պահպանմանն արժանի ֆիլմի համար», «Ռուսաստան» վավերագրական ֆիլմերի XXXIV բաց փառատոն, Եկատերինբուրգ, Ռուսաստան, 2023; Լավագույն ոչ խաղարկային ​​ֆիլմ, Չելյաբինսկի «EFiR74» շրջանի բնապահպանական ֆիլմերի և գովազդի X բաց տարածաշրջանային փառատոն, Չելյաբինսկ, Ռուսաստան, 2023։

 

Պավել Ֆատախուտդինով

1952 թվականի ապրիլի 17-ին Սվերդլովսկում (այժմ՝ Եկատերինբուրգ) ծնված Պավել Ֆատախուտդինովն արգասավոր ռուս կինոռեժիսոր է, ով 1974-ին ավարտել է Ուրալի պետական համալսարանի Մեխանիկայի ու մաթեմատիկայի ֆակուլտետը: Այնուհետ՝ 1980-ին, հաճախել է անվանի ռուս ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի Բարձրագույն ռեժիսորական դասընթացները: 2018 թվականին նրա «Սիբիրի մեծ գետերը. Բիրյուսա» ֆիլմը «Ծիրանի ծառ» 4-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արժանացել է Ուջան համայնքի հատուկ մրցանակին:

Ֆիլմացանկ

Զիջում (1980, խաղարկային), Մենակ ու անզեն (1983, խաղարկային), Օդային պատահար (1987, խաղարկային), Այդ յուրատիպ ուրալյան կինեմատոգրաֆիան (1987), Ինչպես Կոլյադան գրեց իր պիեսը (1997), Պուշկինի ու Գյոթեի հանդիպումը (2000), Լիզա (2005), Քույր (2006), Սիբիրի մեծ գետերը. Անգարա (2009), Խավարում (2010), Անճանապարհ (2011), Սիբիրի մեծ գետերը. Լենա (2013), Ծանր դեպք (2013), Սիբիրի մեծ գետերը. Բիրյուսա (2014), Երազներ Ռուսաստանի մասին (2019), Համայնք (2020), Արգելոց (2022):

 

 

Սվետլանա Բոբրովա

1965 թվականի նոյեմբերի 4-ին Ղազախստանի ԽՍՀ-ի Ուրալսկ քաղաքում ծնված Սվետլանա Բոբրովան Ուրալի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ է։ Այժմ աշխատում է «Սնեգա» կինոընկերությունում որպես մոնտաժի ռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր։ Սվետլանան Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության անդամ է։

 

Ֆիլմացանկ

Սիբիրի մեծ գետերը․ Բիրյուսա (2014), Կողմնակի անձինք (2014), Կոնֆետների արահետը (2015), Տուն (2016), Համայնքը (2020), Արգելոց (2022):