Ցուցադրություններ
Օգոստոս 29 20:30
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Դեբեդ
Հայաստան, 2024, 40’
Հայերեն՝անգլ. ենթագրերով
Ռեժիսոր՝ Գարեգին Զաքոյան
Օպերատոր՝ Թհու Ան Նգույեն
Մոնտաժող՝ Գարեգին Զաքոյան
Արտադրող ընկերություն՝ «Ֆիլմադարան» ՀԿ
2023 թվականի «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի փակման արարողության ժամանակ ընդամենը մեկ դիտանկյունից նկարահանված «Դեբեդ»-ը փորձարարական վավերագրական ֆիլմ է, որ ստիպում է հանդիսատեսին խորանալ ամենաչնչին շարժումների և մարդկային վարքի անէական թվացող մանրուքների մեջ՝ կերտելով հետաքրքիր դիմանկարների մի ամբողջ շարք։
Գարեգին Զաքոյան
Ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին Երևանում: 1976-ին Լենինգրադում պաշտպանել է «Հայկական համր կինոն» ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1973-1985 թվականներին աշխատել է Հայաստանի ԳԱ Արվեստի ինստիտուտում իբրև գիտաշխատող, իսկ 1985-1991 թվականներին՝ իբրև Կինոյի և հեռուստատեսության բաժնի վարիչ: Շուրջ 300 հրապարակումների, այդ թվում «Հայկական համր կինոն» (Երևան, 1976) և «Կինոն և լեզուն» (Երևան, 1989) գրքերի հեղինակն է: 1991-ին հիմնադրել է Հայաստանի ազգային ֆիլմադարանը, որի տնօրենն է եղել մինչև 1998 թվականը: Որպես ռեժիսոր նկարահանել է մեկ տասնյակից ավելի ոչ խաղարկային կինոնկար, այդ թվում՝ «Կալանավայրերի արվեստը» (1998), «Քաջարան. քարի մետամորֆոզը» (2001) և «Իմ Ռայշոֆենը» (2023):
Ֆիլմացանկ
ՄԻԳՆՈՐ (1989), Կալանավայրերի արվեստը (1998), Քաջարան․ քարի մետամորֆոզը (2001), Պատարագ (2005), Աղասի Խանջյան (2011), Տեր, տուր մեզ ազատություն (2013), Ստվերների թատրոն (2016), Այրուձի (2017), Անդրեյ Բելի․ Հայաստան (2019), Իմ Ռայշոֆենը (2023), Դեբեդ (2024):