Ջրատար

Ցուցադրություններ


Օգոստոս 29    20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Ջրատար
Իրան, 2023, 23′
Պարսկերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Հադի Աֆարիդե
Պրոդյուսեր՝ Հադի Աֆարիդե
Օպերատոր՝ Ռեզա Թեյմուրի
Մոնտաժող՝ Բաբակ Բահրամբեիգի
Հնչյունային ձևավորողներ՝ Մեհրդադ Աբբասպուր, Մեհրշադ Մալաքութի

Ջրատարները կամ «կարիզը» հորինել և զարգացրել են իրանցիները Պարսկաստանի չոր շրջաններում մ.թ.ա. առաջին հազարամյակում: Այս տեխնոլոգիան ստորգետնյա համակարգ էր, որը քաղցրահամ ջուր էր տեղափոխում լեռների լանջերից դեպի հարթավայրեր՝ մի քանի կիլոմետր շարունակ, որպեսզի այդ տարածքների ֆերմերներն ու բնակիչները կարողանան գոյատևել երկար երաշտների ժամանակ: 2017-ին Իրանում 37000 գործող ջրատարներից 11 շղթա գրանցվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Չնայած դրան, ամեն տարի մոտ 1000 իրանական ջրատարներ չորանում են տարբեր պատճառներով, ինչպիսիք են ջրային պաշարների չափից ավելի օգտագործումը, կոյուղու համակարգերի բացակայությունը, պատշաճ պահպանման աշխատանքների բացակայությունը, ջրատարների երթուղիների երկայնքով իրականացվող արդյունաբերական ծրագրերը, գլոբալ տաքացումը և երաշտը:

 

Հադի Աֆարիդե

1984 թվականին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ծնված Հադի Աֆարիդեի ստեղծագործական գործունեությունը սկսել է 1998 թվականին՝ թատրոնում, և 2001 թվականին՝ կինոյում, Իրանի երիտասարդական կինոյի միությունում։ 2006 թվականին Վավերագրական և փորձարարական ֆիլմերի կենտրոնի և Իրանի վավերագրողների ասոցիացիայի կողմից ընտրվել է լավագույն վավերագրական կինոռեժիսոր Իրանում վավերագրական ֆիլմերի ստեղծման առաջին մասնագիտացված աշխատարաններում։ Աֆարիդեն մասնակցել է ավելի քան 140 իրանական և միջազգային կինոփառատոների, որտեղ արժանացել է բազում մրցանակների իր երեք կարճամետրաժների՝ «Նարինջ», «Սուլիչ», «Հայրիկ», և 19 վավերագրությունների համար՝ «Բաղչեհբանի երեխաները», «Սոճիների տակ», «Արարողություն լուսաբացին», «Գորդաֆարիդի պատմությունը», «Նեյ Ավարանի հիշողությունը», «Գունատ մանկություն», «Նոզուդ», «Վետերան հեծյալ», «Նովրուզյան մեղեդի», «Սուրատ Խանի» «Պարզ պուրակ», «Առաջարկ», «Նովրուզ Թեհրանի ժամանակով», «Կորած այգեստաններ», «Երևակայության դրախտները», «Թեհրանյան ոճով», «Օֆուս», «Մոռացված գաղթ» և «Իրանական ընտանի կենդանիների ակումբը»: Ներկայումս նա կինոռեժիսուրա և վավերագրական կինո է դասավանդում Իրանի երիտասարդական կինոյի միությունում և Իրանի ժամանակակից արվեստի ակադեմիայում, կազմակերպում է վավերագրական կինոյի աշխատարաններ։ Նա Իրանի վավերագրողների ասոցիացիայի և Իրանի կարճամետրաժ ֆիլմերի ասոցիացիայի (ISFA) անդամ է։

Ընտիր ֆիլմացանկ
Ջրատար (2023):

Exit mobile version