Ցուցադրություններ
Օգոստոս 28 20:20
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Յակոբի պատմությունները
Գերմանիա, 2023, 12′
Չինարեն՝ հայ./անգլ. ենթագրելով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Պերղուզատ Էնվեր
Օպերատոր և նկարիչ՝ Յուջոն Կո
Մոնտաժող՝ Պերղուզատ Էնվեր
Գերմաներեն տեքստը՝ Ստեֆան Կնաուս
Հնչյունային ձևավորող՝ Դավիդ Շտոլց, Դավիդ Ռոներ
Գյուղում երջանիկ մանկությունից հետո Յակոբը` ռեժիսորի մուլտիպլիկացիոն ալտեր էգոն, և նրա ծնողները տեղափոխվում են չինական մեգապոլիս: Դպրոցում ռասայական խտրականության պատճառով նա սկսում է գիտակցել իր ազգային պատկանելությունը: Յակոբը որոշում է փախչել՝ ռիսկելով վերապրել մեկուսացում և մենություն: Նուրբ անիմացիոն ստեղծագործություն, որը շոշափելի է դարձնում աքսորի ցավը։
Պերղուզատ Էնվեր
Պերղուզատ Էնվերը տեղափոխվել է Գերմանիա և սկսել է իր կինոուսումը Համբուրգի գեղարվեստի համալսարանում (HFBK) 2016 թվականին: 2019-ին HFBK Ձեռքբերումների համար դրամաշնորհի դափնեկիր էր: Էնվերի ավարտական «Յակոբի պատմությունները» ֆիլմը 2023-ին առաջադրվել է «Առաջին քայլեր» մրցանակի, իսկ պրեմիերան եղել է Լյուբեկի հյուսիսային կինոյի 65-րդ օրերի շրջանակում։ Ավելի ուշ՝ 2024-ին, ֆիլմն ընդգրվկել է Նիոնի «Visions du Réel» կինոփառատոնի ծրագրում: Ներկայումս Էնվերն ապրում և ստեղծագործում է Համբուրգում։
Ֆիլմացանկ
Ինքնություն (2016), Ձուկ (2018), Յակոբի պատմությունները (2023):