Սիկատ Սուբար․ թաքնված երփներանգ փետուր

236

Ցուցադրություններ


Օգոստոս 27    16:00
ԴԵԲԵԴԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ


Սիկատ Սուբար․ թաքնված երփներանգ փետուր
Պորտուգալիա, 2023, 94’
Տետում,Պորտուգալերեն,Անգլերեն,Ֆատաուկա՝ հայ./ անգ. ենթագրերով

Ռեժիսոր՝ Դիոգո Պեսոա դե Անդրադե
Սցենարի հեղինակներ՝ Դիոգո Պեսոա դե Անդրադե, Լուրդես Պիրես
Պրոդյուսերներ՝ Դիոգո Պեսոա դե Անդրադե, Լուրդես Պիրես, Վիկտոր Սանտոս
Օպերատոր՝ Դիոգո Պեսոա դե Անդրադե
Մոնտաժող՝ Էլզա դոս Սանտոս
Հնչյունային ձևավորող՝ Դավիդ Արեպիա, Մարկո Օլիվեյրա

Սոցիալական դիմանկար, որ հյուսվում է թիմորյան մշակույթում աքաղաղի դերի և խորհրդի միջոցով՝ ավանդույթն առերեսելով էթիկայի և մարդկային հիմնարար կարիքների հետ: Ուղևորություն դեպի Թիմոր-Լեստեի հազարամյակների վաղեմության հակասական մի պրակտիկայի և հասարակության վրա դրա ազդեցության հետքերով՝ անկախության համար պայքարից և վեճերի լուծումից մինչև արարողակարգային գործընթացներ, տնտեսություն, աշխատանք, հանրային առողջություն և սեռերի միջև հարաբերություններ:

Մրցանակներ
Լավագույն վավերագրական օպերատորություն, Լիամետրաժ ֆիլմերի անվանակարգ, Մադրիդի անկախ կինոյի ՄԿՓ (FICIMAD), Իսպանիա, 2024։

 

Դիոգո Պեսոա դե Անդրադե
Դիոգո Պեսոա դե Անդրադեն, ով ավելի քան 20 տարվա կինոփորձառություն ունի, կինոարվեստից առաջ ինժեներ է եղել։ Նա «Creative Visuals» ընկերության հիմնադիրն է և նկարահանել է տարատեսակ մրցանակների արժանացած տեսահոլովակներ և ֆիլմեր՝ թե՛ խաղարկային, թե՛ ոչ խաղարկային։ 2023 թվականին ավարտել է իր առաջին լիամետրաժը, որտեղ հանդես է եկել որպես պրոդյուսեր և ռեժիսոր, համալրելով տպավորիչ կարճամետրաժներով լի իր ֆիլմացանկը։

 

Ֆիլմացանկ
Եթե այս հրապարակը մարդ լիներ (2006), Ես այստեղ եմ այսպես․․․ (2010), Ցլի աչքը (2010), Սիրային ժեստ (2011), Ալմա (2014), Լիսաբոն, մենք կարող ենք վայելել կյանքը (2015), Պարովել (2016), Քարեր ճանապարհին (2017), Դավիդ Տոմաշեվսկու «Աներևակայելի ճամփորդությունը» (2021), Կողպված թրթում (2021), Սիկատ Սուբար․ թաքնված երփներանգ փետուր (2023):