Մեռի՛ր

335

Ցուցադրություններ


Օգոստոս 30    22:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Մեռի՛ր
Ֆրանսիա, 2023, 80′
Հայերեն/Ֆրանսերեն՝ հայ/անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Մեթյու Լանսիթ
Պրոդյուսեր՝ Սայմոն Փ․ Ռ․ Բյուվիք
Օպերատոր՝ Մեթյու Լանսիթ
Մոնտաժողներ՝ Արիան Մելե, Մեթյու Լանսիթ
Հնչյունային ձևավորողներ՝ Յան Վիսոկի, Ստեֆան Ռիվս, Ժյուլ Վիսոցկի
Արտադրող ընկերություն՝ Quilombo Films

Ամեն երեկո, ամեն առավոտ և յուրաքանչյուր ուտեստից առաջ Մեթյու Լանսիթը ստուգում է արյան մեջ շաքարի մակարդակը, գրանցում նոթատետրում ու հետո ինքն իրեն ինսուլին ներարկում։ Նա մանկուց տառապել է շաքարային դիաբետով։ Ֆանտասմագորիկ տարրերով ու ինքնահեգնանքով լի «Մեռի՛ր»-ը բաղկացած է իր ընտանական տեսաօրագրի կադրերից, որոնք նկարահանվել են հինգ տարվա ընթացքում: Նա բեմադրում է «շաքարախտը» որպես թաքնված, այլմոլորակային մի ներկայություն, որը հալածում է իրենց ու իր մարմնի խորքերը:

 

Մեթյու Լանսիթ

Մեթյու Լանսիթը մրցանակակիր ռեժիսոր ու սցենարիստ է, ով ստեղծագործել է զանազան ժանրերում՝ ոչ խաղարկայինից մինչև խաղարկային ու անգամ փորձարարական։ Ի լրումն ֆիլմերին՝ Լանսիթը հրատարակել է մի շարք անձնական էսսեներ։ Նա բակալավրի կոչում է ստացել Սարա Լոուրենսի քոլեջից և կինոարտադրություն է ուսանել Նյու Յորքի համալսարանում։ Նրա ֆիլմերն արժանացել են բազմաթիվ պարգևների աշխարհի տարբեր փառատոներում, և հրավիրվել են Նյու Յորք (MoMa, UnionDocs, «Անթոլոգիա» կինոարխիվ), Գաոսյունի կինոարխիվ, Դապերի հիմնադրամ, Երուսաղեմի սինեմատեկ, Բեռլինի «Արսենալ» կինոթատրոն, և պահպանվում են Կանադայի գրադարանում և արխիվում, Բրանլի փողոցի թանգարանում և Տեսալսողական արվեստների «Արգոս» կենտրոնում։

Ֆիլմացանկ
Թաղումների սեզոն (2011), Ֆլանյորներ․ փողոցային զբոսանքներ (2017), Թռիչք դեպի ոչ մի տեղ (2018), Մեռի՛ր (2023):