Ուրիշ արև

250

Ցուցադրություններ


Օգոստոս 26    22:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Ուրիշ արև
Չիլի/Ֆրանսիա/Բելգիա, 2023, 85′
Իսպաներեն՝հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ֆրանցիսկո Ռոդրիգես Տեարե
Պրոդյուսերներ՝ Իզաբել Օրելլանա Գուարելլո, Քվենտին Բրեյեր, Ալիս Լեմար
Օպերատոր՝ Ֆրանցիսկո Ռոդրիգես Տեարե
Մոնտաժողներ՝ Լաուրա Ռիուս Արան, Լեա Չատուրե, Ֆրանցիսկո Ռոդրիգես Տեարե
Հնչյունային ձևավորող՝ Անդրե Միլան, Լանսելոտ Էրվե-Մինյուչի
Դերերում՝ Իվան Կասերես, Թոմաս Կվեեդո, Խուան Պիսարո

«Ուրիշ արև»-ում տեսնում ենք իրական ու մտացածին կերպարների, որոնք հայտնվել են այս ֆիլմի թակարդում։ Սա նաև թոշակի անցած գողերի քավարանն է, որը ծավալվում է Ատակամա անապատի ծայրերում։ Ֆիլմը շրջանաձև է և ձգտում է հորինել ու վավերացնել Ալբերտո Կանդիայի լեգենդը՝ չիլիացի միջազգային մի գողի, ով Անդալուզիայում հափշտակել է Կադիսի Մայր տաճարը։ Նրա ընտանիքի անդամների, նախկին հանցակիցների ու մտացածին կերպարների հետ հարցազրույցների միջոցով ցուցմունքներն ու փաստաթղթերը հետզհետե վերաշարադրում են իրականն ու կյանքի կոչում հորինվածքը։

Մրցանակներ
Լավագույն լատինամերիկյան լիամետրաժ ֆիլմ, Մար դել Պլատայի ՄԿՓ, Արգենտինա, 2023։

 

Ֆրանցիսկո Ռոդրիգես Տեարե

Ֆրանցիսկո Ռոդրիգես Տեարեն արվեստագետ է, ով ապրում է Չիլիում ու Ֆրանսիայում և հիմնականում աշխատում է վիդեոյի և ինստալյացիաների ժանրում։ 2015 թվականից ի վեր կինոնկարներ ու վիդեո ստեղծագործություններ է անում, որոնք ցուցադրվում են թե՛ միջազգային կինոփառատոներում, թե՛ ժամանակակից արվեստի ցուցասրահներում։ Նրա ստեղծագործություններն ուսումնասիրում են իշխանության հոսքը հեղհեղուկ համաշխարհային ցանցերում և տիրույթներում, մեռյալների հետքերը ողջերի աշխարհում, բանավոր ավանդույթներն ու դրանց փոխկապակցվածությունն անձնական հիշողության ու հանրաճանաչ լեգենդների հետ։ Վերջերս նրա գործերը ցուցադրվել են «Լինքոլն» կենտրոնում, Թայպեյի բիենալեում, Մարսելի վավերագրական կինոյի փառատոնում, Լամբերի հավաքածուում, CPH:DOX-ում, DocLisboa-ում, Վիենալեում, Բրյուսելի Գեղարվեստի պալատում, Բիրքբեքի շարժվող պատկերների ինստիտուտում։

Ֆիլմացանկ
Սամանթա (2014), Հեռախոսազանգեր (2015), Երկաթե լուսին (2017), Ինչո՞ւ նրանք աչքեր ունեն (2018), Գոյս (2020), Ուրիշ արև (2023), Հոկտեմբերը կեսօրին (2023), Ննջողները (2023)։