Բազա

Ցուցադրություններ


Օգոստոս 25    20:30
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Բազա
Ֆրանսիա, 2023, 72’
Ֆրանսերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր՝ Վադիմ Դումեշ
Պրոդյուսեր՝ Կանտան Լորան
Օպերատորներ՝ Սանտյագո Բոնիլա, Վադիմ Դումեշ, Ահմեդ Մգիադա, Ժան-Ժակ Պապոն, Խամ Վոն
Մոնտաժող՝ Կլարա Չապուս
Հնչյունային ձևավորող՝ Վադիմ Դումեշ, Նիկոլա Վերհեյ, Մարտին Դելզեսկո
Արտադրող ընկերություն՝ Les Films de l’oeil sauvage

Փարիզյան տաքսու վարորդներն իրենց հեռախոսների տեսախցիկներով վավերագրում են «Բազ արիեր տաքսի»-ն՝ հսկայական, մեկուսի տրանսպորտային հանգույցը Շառլ դը Գոլ օդանավակայանի մատույցներում։ Հենց այստեղ են երկար ժամեր անցկացնում տարեց վարորդները՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից, սպասելով, որ իրենց տերմինալներ կանչեն։ Այստեղ են իրենք ապաստանում ուժասպառությունից և մեծ քաղաքում եռացող մրցակցությունից։ Այստեղ՝ ժամանակի ու տարածության միջև խարսխված, իրենք խթանում են համայնքային կյանքը, որպեսզի չառերեսվեն իրենց զբաղմունքի անկմանն ու արագ փոփոխվող աշխարհին։

 

Վադիմ Դումեշ

Վադիմ Դումեշը ռեժիսոր և արվեստագետ-հետազոտող է, որ ապրում է Փարիզում։ Լատվիայում ծնված Դումեշն իր ստեղծագործություններում ուսումնասիրում է մեծ տնտեսական ու քաղաքական կառուցվածքներում շարժունակությանը, պատկանելությանը և մարդկային հոգեվիճակին վերաբերող հարցեր։

Ֆիլմացանկ
Կեղտոտ գործ (2015), Բազա (2023):

Exit mobile version