Կիևյան որմնանկարներ

Ցուցադրություններ


Օգոստոս 29    14:00
Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ (ԴՍԵՂ)


Կիևյան որմնանկարներ
Ուկրաինայի ԽՍՀ, 1966, 14’

Ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով
Սցենարի հեղինակներ՝ Պավել Զագրեբալնի, Սերգեյ Փարաջանով
Օպերատոր՝ Ալեքսանդր Անտիպենկո

«Կիևյան որմնանկարները» պիտի հանճարեղ ռեժիսորի նոր ֆիլմը լիներ «Մոռացված նախնիների ստվերներ»-ի շռնդալից հաջողությունից հետո և պոետական խորհրդածություն Մեծ հայրենական պատերազմի ու դրանից հետո եկած սերունդների հոգեվիճակի մասին։ Սակայն ռեժիսորն ընդամենը մի քանի փորձնական տեսարան հասցրեց նկարահանել՝ մինչև խորհրդային Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայի տնօրինությունը 1966 թվականին արգելեց ապագա ֆիլմի ստեղծումը և հրամայեց այրել նեգատիվները։ Բարեբախտաբար, օպերատոր Ալեքսանդր Անտիպենկոյին հաջողվեց փրկել 14 րոպե տևողությամբ փորձնական նկարահանումների ժապավենը, որն ապացուցում է, թե որպիսի նորարարական ոճ էր ունենալու ֆիլմը։ Փարաջանովն այս նոր կինոլեզուն հետագայում կատարելության հասցրեց իր գլխավոր գլուխգործոց «Նռան գույնը» կինոնկարում։

Exit mobile version