Քաբուլի խնձորները քաղցր են

351

Ցուցադրություններ


Օգոստոս 26    21:50
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Քաբուլի խնձորները քաղցր են
Իրան, 2024, 10’
Պարսկերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Թեյմուր Ղադերի
Պրոդյուսեր՝ Լետիցիա Ցվիկերտ
Օպերատոր՝ Թեյմուր Ղադերի
Մոնտաժող՝ Հադի Ահմադի

Էսմայիլը 16-ամյա աֆղան դեռահաս փախստական է, որն ապրում է Իրանի Քիշ կղզում: Նրա գործն ուղտերին խնամելն է։ Նա ջանում է Աֆղանստանում գտնվող իր քրոջը նոր բջջային հեռախոս ուղարկել, որպեսզի նրանք կարողանան կրկին կապ հաստատել միմյանց հետ։

 

Թեյմուր Ղադերի

1990 թվականին Իրանում ծնված Թեյմուր Ղադերին սցենարական վարպետություն և լուսանկարչություն է ուսանել: Նա գրել է «Կորցրած հասցես» և «Ամառային ցուրտ» պատմվածքները: Նա նաև նկարահանել է 8 կարճամետրաժ ֆիլմ և արժանացել 116 ազգային ու միջազգային մրցանակների իր ֆիլմերի համար:

Ֆիլմացանկ
Նուռը դրախտի պտուղն է (2012), Ընտրելով լուսաբացը (2013), Այն հարվածեց տանիքին (2014), Թութ (2016), Գրկախառնություն (2019), Իջիր (2020), Լեռ (2020), Գանդո (2021), Քաբուլի խնձորները քաղցր են (2024):