Կերամատակարարները

Ցուցադրություններ


Օգոստոս 24    20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Կերամատակարարները
Պաղեստին, 2022, 65’
Արաբերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ջումանա Մաննա
Օպերատորներ՝ Մարտե Վոլդ, Աշրաֆ Դոուանի, Յանիվ Լինտոն
Կոմպոզիտոր և հնչյունային ձևավորող` Ռաշադ Բեքեր
Մոնտաժողներ՝ Ջումանա Մաննա, Կատրին Էբերզոն
Նկարահանվել են՝ Ազիզա Մաննա, Ադել Մաննա, Զեյդան Հաջիբ, Մահմուդ Շաուահդե

Ֆիլմը մե՛րթ վավերագրական, մե՛րթ խաղարկային եղանակով պատկերում է Իսրայելի բնապահպանների և պաղեստինցի կերամատակարարների բուռն հարաբերությունները: Սուր հումորով հագեցած ֆիլմը ներկայացնում է սերնդեսերունդ փոխանցվող սերը, տոկունությունը, ավանդույթների իմացությունը վերին աստիճանի քաղաքական ֆոնին:

Ջումանա Մաննա

Տեսողական արվեստի ներկայացուցիչ և կինոռեժիսոր: Նրա աշխատանքները քննում են, թե ինչպես է արտահայտվում ուժը՝ կենտրոնանալով մարմնի, երկրի, նյութեղենության և տեղի գաղութային ժառանգության ու պատմության աղերսների վրա: Քանդակագործությամբ, կինոռեժիսուրայով, երբեմն էլ գրելով Մաննան շոշափում է գործունեության պահպանման պարադոքսները մասնավորապես հնագիտության, գյուղատնտեսության և իրավունքի ոլորտներում: Նա շոշափում է դասակարգման ու պահպանման ժամանակակից ավանդույթների և ավերելու անզուսպ պահանջի հակասությունը՝ որպես կյանքի և վերածննդի անբաժան մաս: Ջումանա Մաննան մեծացել է Երուսաղեմում, ապրում է Բեռլինում: Նա մասնակցել է մի շարք կինոփառատոների, այդ թվում՝ Բեռլինալեին, Վիեննալեին, Բուենոս Այրեսի անկախ կինոյի ՄՓ-ին, Ռոտերդամի ՄԿՓ-ին, Կահիրեի կինոյի օրերին, Գյոթեբորգի ԿՓ-ին, Ամբուլանտեին, «Cinéma du Réel»-ին: Նրա «Վայրի ազգակիցներ» ֆիլմը (2018) արժանացել է Կոպենհագենի վավերագրական կինոյի ՄՓ-ի «Նոր տեսլական» մրցանակին, Sheeld Doc-ի մրցանակին շրջակա միջավայրի մասին պատմող լավագույն ֆիլմի համար, Կոսովոյի DokuFest-ի «Կանաչ վավերագրական ֆիլմ» և Պաղեստինի կինոյի օրերի «Մեղրածուծ» մրցանակներին:

Ֆիլմացանկ
Երանելի, երանելի մոռացում (2010), Մրցավարի շշուկներ (2010), Վարվելաձևի էսքիզ (2013), Ջումանա Մաննան և Սիլե Ստորիլեն (2013), Կախարդական նյութ է լցվում իմ մեջ (2015), Վայրի ազգակիցներ (2018), Կերամատակարարները (2022):

Exit mobile version