Home Փառատոն 2024 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ 2024 Հրաբխի բերանում պարողները

Հրաբխի բերանում պարողները

Ցուցադրություններ


Օգոստոս 25    22:10
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Հրաբխի բերանում պարողները
Լիբանան/Գերմանիա, 2023, 87’
Արաբերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր՝ Սիրիլ Արիս
Պրոդյուսերներ՝ Միրիամ Սասին, Կատարինա Վեզեր
Օպերատոր՝ Ջո Սադ, Սիրիլ Արիս
Մոնտաժող՝ Նադիա Բեն Ռաշիդ, Սիրիլ Արիս

Բեյրութում 2020 թվականի օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով նկարահանող խումբը կանգնում է լուրջ երկընտրանքի առաջ՝ հաղթահարել քաոսը և շարունակել նկարահանումնե՞րը, թե՞ հանձնվել երկրով մեկ ծագող բազմաթիվ ճգնաժամերին։ Այս ֆիլմը պատկերում է քարուքանդ եղած քաղաքում կինո նկարելու իրենց անողոք պայքարը:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ հիշատակում, Կառլովի Վարի ՄԿՓ, Չեխիա, 2023; Հանդիսատեսի մրցանակ, Վալենսիայի ՄԿՓ, Իսպանիա, 2023; Հանդիսատեսի մրցանակ, Ժողովուրդների փառատոն, Իտալիա, 2023։

 

Սիրիլ Արիս

Սիրիլ Արիսը լիբանանցի ռեժիսոր ու սցենարիստ է, ով ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի անդամ է։ Արիսն արվեստի մագիստրոսի կոչում է ստացել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից և դասավանդել է տվյալ համալսարանում, Հյուսիսարևմտյան համալսարանում և Բարնարդ քոլեջում։ Նրա դեբյուտային լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Ճոճանակը» (2018), պրեմիերա է ունեցել Կառլովի Վարիի ՄԿՓ-ում և պարգևների է արժանացել Գունայում, Հռոմում, Լոնդոնում, Բուդապեշտում և Թունիսում։ Նրա վերջին խաղարկային «Նախագահի այցը» կարճամետրաժը պրեմիերա է ունեցել Տորոնտոյի ՄԿՓ-ում, մրցանակներ է ստացել Դուբայում ու Նեշվիլում և ցուցադրվել է ավելի քան 70 կինոփառատոներում։ Նրա վերջին՝ «Հրաբխի բերանում պարողները» (2023) լիամետրաժ վավերագրության պրեմիերան կայացել է Կառլովի Վարիի 57-րդ ՄԿՓ-ում, որտեղ ֆիլմն արժանացել է ժյուրիի Հատուկ հիշատակման։

 

Ֆիլմացանկ
Նախագահի այցը (2017), Ճոճանակը (2019), Բաբախող սրտեր (2020), Հրաբխի բերանում պարողները (2023):

Exit mobile version