
Ցուցադրություններ
Օգոստոս 31 20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Շառլ Ազնավուրը Հայաստանում
Հայաստանի ԽՍՀ, 1964, 10’
Հայերեն/Ռուսերեն՝ անգլ. ենթագրերով
Ռեժիսոր՝ Էռնեստ Մարտիրոսյան
Օպերատորներ՝ Գ․ Եղիազարյան, Մ․ Հովհաննիսյան, Ն․ Սիմոնյան
Արտադրող ընկերություն՝ «Երևան» ստուդիա
Ֆիլմը վավերագրում է Շառլ Ազնավուրի առաջին այցը պատմական հայրենիք Հայաստան, նրա երևանյան համերգն ու հանդիպումը տատիկի հետ։ Ֆիլմը տրամադրվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից։
Էռնեստ Մարտիրոսյան
Էռնեստ Մարտիրոսյանը (1937-1995) խորհրդահայ կինոռեժիսոր և սցենարիստ էր։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է փաստագրական ֆիլմերի «Երևան» ստուդիայում։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ 1967-1995 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։
Ընտիր ֆիլմացանկ
Շառլ Ազնավուրը Հայաստանում (1964), Չախ-Չախ թագավորը (Ախթամար) (1969), Մհերի արձակուրդային արկածները (1973), Ատամնաբույժն արևելյան (1981)։