Կասաբլանկա

232

Ցուցադրություններ


Օգոստոս 27    20:30
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Կասաբլանկա
Ֆրանսիա/Իտալիա, 2023, 63′
Իտալերեն՝ հայ./անգլ. ենթագրելով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ադրիանո Վալերիո
Պրոդյուսերներ՝ Լիոնել Մասոլ, Ջուլիա Աչիլի, Մարկո Ալեսսի, Փոլին Զեյգլենդ
Օպերատորներ՝ Դիեգո Ռոմերո Սուարես-Իլանոս, Ջոնաթան Ռիկբուր
Մոնտաժողներ՝ Անդրեա Մագուոլո, Ալիս Ռոֆինենգո
Կոմպոզիտոր և հնչյունային ձևավորող՝ Էնրիկո Ասկոլի
Նկարահանվել են՝ Ֆուադ Միֆթահ, Դանիելա Բրանդի
Արտադրող ընկերություններ՝ Films Grand Huit, Dugong Films

Ֆուադը՝ Կասաբլանկայի հայտնի թաղամասերից մեկի իմամի որդին, արդեն տասը տարի թաքուն ապրում է Իտալիայում՝ բուժում ստանալու սպասումով։ Ապուլիացի Դանիելան էզոտերիկների վերին միջին խավի ընտանիքից է։ Նա նախկին թմրամոլ է ու ապրում է խոր մենության մեջ։ Իրենք պատահաբար են հանդիպել Ումբրիայում, ու երկուսն էլ առանց երկմտելու պնդում են, որ առանց մյուսի՝ իրենք այսօր չէին լինի։ Իրենց հանդիպումը մեկնարկն էր մի սիրո, որն օգնում է իրենց կազդուրվել տարվա եղանակների ու ամենօրյա ծեսերի դանդաղ ռիթմի ներքո՝ առկախված մի վայրում, որ պարում է ժամանակի մեջ։ Սակայն տարիների ընթացքում Ֆաուդը հոգնում է իր վիզային սպասելուց՝ հիասթափվելով մի միջավայրից, որին ինքը, իր համոզմամբ, երբեք չի պատկանի։ Արդյոք կվերադառնա՞ նա Կասաբլանկա, անգամ եթե դա նշանակի, որ այլևս երբեք չի կարողանա Իտալիա գալ։

 

 

Ադրիանո Վալերիո

Ադրիանո Վալերիոյի կարճամետրաժ «37°4S» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է Հատուկ հիշատակման (2013), իսկ 2014 թվականին՝ Դավիդ դի Դոնատելլո մրցանակին։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ ​​«Բանատ – Ճամփորդությունը», ներկայացվել է Վենետիկում՝ Միջազգային քննադատների շաբաթ ծրագրում (2015) և առաջադրվել «Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն առաջին ֆիլմ» անվանակարգում՝ ի վերջո ընդգրկվելով ավելի քան 70 միջազգային փառատոներում և ստանալով զանազան մրցանակներ: Վալերիոյի կարճամետրաժ «Իմ սեր, իմ ընկեր» ֆիլմը ներկայացվել է «Հորիզոններ» ծրագրում (Վենետիկ, 2017) և Տորոնտոյի ՄԿՓ-ում: «Կարթագենի արծիվները» 2020-ին Վենետիկում Միջազգային քննադատների շաբաթի բացման ֆիլմն էր։ «Գիշերային զբոսանքը» Կլերմոն-Ֆերանի կինոփառատոնում արժանացել է Canal+ մրցանակին (2021) և 2022-ին առաջադրվել «Սեզար»-ի: Նրա վերջին լիամետրաժը՝ «Կասաբլանկա»-ն (2023), ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Վենետիկյան օրեր» բաժնում:

Ֆիլմացանկ
37°4S (2013), Ագոստո (2016), Բանատ – Ճամփորդություն (2016), Իմ սեր իմ ընկեր (2017), Կարթագենի արծիվները (2020), Գիշերային զբոսանք (2021), Կալկաթա, 8։40 (2022), Կասաբլանկա (2023):