Արաբանախշեր Փիրոսմանիի թեմայով

268

Ցուցադրություններ


Օգոստոս 29    14:00
Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ (ԴՍԵՂ)


Արաբանախշեր Փիրոսմանիի թեմայով
1985, Վրաստանի ԽՍՀ, 20’

Ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով
Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Փարաջանով, Կորա Ծերեթելի
Օպերատոր՝ Նոդար Պալիաշվիլի
Մոնտաժող՝ Մարֆա Պոնոմարենկո
Կոմպոզիտոր՝ Ջանսուգ Կախիձե
Արտադրող ընկերություն՝ «Մեմատիանե» ստուդիա

Կինոպոեմ մեծ վրաց նկարիչ Նիկո Փիրոսմանիի մասին։ Նկարահանելով վերջինիս կտավների մանրուքները և դասակարգելով դրանք թեմատիկ գլուխների մեջ՝ Փարաջանովը կերտում է Վրաստանի խորհրդավոր մի դիմանկար, ինչպես նաև պատկերում մի արվեստագետի, որը մերժված էր կենդանության օրոք, բայց իր արվեստով հարթեց ճանապարհ դեպի հավերժություն։ Ուշ շրջանի այս կինոնկարը հաճախ համեմատում են 1967 թվականի «Հակոբ Հովնաթանյան»-ի հետ, քանի որ երկուսի ուշադրության կենտրոնում էլ հայտնի գեղանկարիչ է։