Իսկ Նվարդը էսօր չի՞ գալու

Ցուցադրություններ


Օգոստոս 30    20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Իսկ Նվարդը էսօր չի՞ գալու
Հայաստան, 2024, 17’
Հայերեն՝անգլ. ենթագրերով

Ռեժիսորներ՝ Մարիկա Դովլաթբեկյան, Կորյուն Արզումանյան
Սցենարի հեղինակ՝ Մարիկա Դովլաթբեկյան
Պրոդյուսեր՝ Կորյուն Արզումանյան
Օպերատոր՝ Կորյուն Արզումանյան
Կոմպոզիտոր՝ Նարեկ Կոսմոս
Հնչյունային ձևավորող՝ Արտուշ Ավետիսյան
Մոնտաժող՝ Կորյուն Արզումանյան
Արտադրող ընկերություն՝ 9teenOn

Ֆիլմը պատմում է Դավթի մասին, որը Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում գործող թատերախբի անդամ է։ Խմբին դասավանդում է մի ռեժիսոր։ Դավիթը սիրահարվում է խմբակ հաճախող մի աղջկա՝ Նվարդին։ Նա երջանիկ է, երբ տեսնում է Նվարդին, իսկ երբ չեն հանդիպում, տխրում է։ Ֆիլմի հեղինակները հետևում են Դավթի և Նվարդի հարաբերությունների զարգացմանը։ Միաժամանակ նրանք փորձում են բացահայտել Դավթի ներաշխարհն ու աշխարհայացքը։ Ֆիլմը հատուկ կարիքներով երեխաների և նրանց կյանքի մարտահրավերների մասին է։

 

Մարիկա Դովլաթբեկյան

Ծնվել է 1994-ին Երևանում։ 2013-2017 թթ․ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ մասնագիտանալով դերասանական արվեստում և թատերական ռեժիսուրայում (Ռուբեն Բաբայանի արվեստանոց)։ Որպես ռեժիսոր բեմադրել է երկու ներկայացում՝ «Բուկովսկին» (2022) և «Կաթիլը» (2024)։ Մասնակցել է շատ միջազգային փառատոների և մի քանի մրցանակի արժանացել, այդ թվում՝ լավագույն երիտասարդ դերասանուհի ճանաչվել («Արտավազդ» մրցանակաբաշխություն, 2020):

 

 

Կորյուն Արզումանյան

Ծնվել է 1995-ին Երևանում։ 2012-2016 թթ․ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում (Հրանտ Մովսիսյանի արվեստնոց)։ Որպես ռեժիսոր նկարահանել է երաժշտական տեսահոլովակներ և վավերագրական հեռուստաֆիլմեր՝ հանդես գալով նաև որպես օպերատոր։

Միասնական ֆիլմացանկ

Իսկ Նվարդը էսօր չի՞ գալու (2024):

Exit mobile version