Ճանաչիր քարերդ

296

Ցուցադրություններ


Օգոստոս 28    20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Ճանաչիր քարերդ
Գերմանիա/Նիդերլանդներ, 2023, 21′
Գերմաներեն՝ հայ./անգլ. ենթագրելով

Ռեժիսոր՝ Կատարինա Յազբեց
Պրոդյուսեր՝ Կատարինա Յազբեց
Օպերատոր՝ Թոմ Օտ
Մոնտաժողներ՝ Ջեսի Էմանուել Բոմ, Կատարինա Յազբեց
Հնչյունային ձևավորողներ՝ Գիլիամ Շպլիտհոֆ, Յորիկ Բրոնիուս, Անդրես Գարսիա Վիդալ, Թայս Մուայս, Անտալ վան Նի
Արտադրող ընկերություններ՝ Urbane Künste Ruhr, TENT Film

Մինչ մենք առերեսվում ենք կլիմայի փոփոխությանը, երիտասարդ ակտիվիստները, պողպատ մշակողները և երկրաբանը մեկտեղվում են ժամանակային ճամփորդությունների վայրում, որտեղ միակցվում են մղձավանջերն ու ձգտումները։ Այս ֆիլմը, որի կենտրոնում հումքն է, շրջագայության է տանում հանդիսատեսին Գերմանիայի Ռուր շրջանի պողպատի արդյունաբերական կետերով և պղնձի հանքերով։

 

Կատարինա Յազբեց

1991 թվականին Սլովենիայում ծնված Կատարինա Յազբեցը Ռոտերդամում բնակվող տեսողական արտիստ է: Նա ավարտել է Լյուբլյանայի համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը և լուսանկարչության մագիստրոսի կոչում ստացել Սեն Յոսթի Արվեստի և դիզայնի դպրոցից։ 2016-ին նկարահանել է «Մեր առանցքակալները» կարճամետրաժ ֆիլմը, որ պատմում է իր ընտանիքի կին անդամների հետ հայրենի գյուղի մոտ գտնվող քարայրում կարդալու մասին: Խորացնելով իր հմայվածությունը կարդալու երևույթի հանդեպ՝ բելգիական բանտի բանտարկյալների մասնակցությամբ նկարահանել է «Սրտեր ներթափանցելով» ֆիլմը (2018): Նրա կարճամետրաժ «Չե՛ք կարող ինձ ավտոմատացնել» (2021) ֆիլմը հաղթող է ճանաչվել անդրանիկ RTM Pitch-ի շրջանակում, ֆիլմի պրեմիերան էլ կայացել է 2021-ին՝ Ռոտերդամի կինփառատոնում: «Ճանաչիր քարերդ» ֆիլմը մասնակցել է 2024-ի Ռոտերդամի փառատոնին։

Ֆիլմացանկ
Մեր առանցքակալները (2016), Սրտեր ներթափանցելով (2018), Չե՛ք կարող ինձ ավտոմատացնել (2021), Ճանաչիր քարերդ (2023):