Գիշերային երգ

386

Ցուցադրություններ


Օգոստոս 29    22:30
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Գիշերային երգ
Կանադա, 2022, 44′
Ֆրանսերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ֆելիքս Լամարշ
Պրոդյուսեր՝ Ֆելիքս Լամարշ
Օպերատոր՝ Ֆելիքս Լամարշ
Մոնտաժող՝ Ռընե Ռոբերգե
Հնչյունային ձևավորող՝ Բրունո Բելանգեր
Արտադրող ընկերություն՝ La ​​limite Films Inc.

Թափանցելով կիսափակ փեղկերի միջով՝ ամառային լույսն ուրվագծում է Նոելայի բնակարանում իր թառամած ստվերները, երբ վերջինս պատրաստվում է բժշկի օգնությամբ հեռանալ կյանքից: Կյանքի վերջին օրերը բացահայտում են ամուր հյուսվածքը, որը միահյուսում է այս անվերջ թվացող կրկնվող ժեստերը մեր գոյության անցողիկ բնույթին: Սա ոչ սենտիմենտալ հայացք է մահվանը և ֆիլմ այն մասին, թե ինչպես ենք մենք հաշտվում դրա հետ:

 

Ֆելիքս Լամարշ

Ֆելիքս Լամարշը Մոնրեալում բնակվող անկախ կինոռեժիսոր է: 2017 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ ​​վավերագրական ֆիլմը՝ Պիեռ և Յոլանդ Պերոյի մրցանակի դափնեկիր «Հեռավոր երկրները»։ Այդ ժամանակվանից ի վեր աշխատում է ինչպես կարճ, այնպես էլ երկար ձևաչափերում, և հետաքրքրված է կինոլեզվի դասական և փորձարարական մոտեցումներով։

 

Ֆիլմացանկ
Հեռավոր երկրներ (2017), Սահմանագիծը (2017), Ուրվական երկրներ (2019), Գետը ձմռանը (2020), Գիշերային երգ (2022):