ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ

380

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ

Ընդամենը մի քանի պարզ կետ, որոնց խնդրում ենք ծանոթանալ՝ հայտն ուղարկելուց առաջ:

  • Փառատոնն ընդունում է բոլոր տեսակի վավերագրական ֆիլմերի հայտեր:
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024թ.-ի մայիսի 15-ը:
  • Բոլոր ֆիլմերը պետք է ունենան անգլերեն ենթագրեր:
  • Հայտագրելով ֆիլմը՝ իրավատերերը համաձայնություն են տալիս, որ փառատոնը կարող է ֆիլմից հատվածներ օգտագործել գովազդային նպատակներով:
  • Առցանց հղումները նախընտրելի են: Դրանց բացակայության դեպքում՝ DVD-ն անհրաժեշտ է ուղարկել փոստով ՀՀ, ք. Երևան, 0052, Աղասու փ. 30 հասցեին: Խնդրում ենք չուղարկել DVD-ներն արագ փոստի ծառայություններով, եթե Ձեզ այդ մասին չենք խնդրել:
  • Ընտրվելու դեպքում՝ մասնակցին կխնդրենք փառատոնին տրամադրել ֆիլմը MP4 H.264 codec ձևաչափով, և անգլերեն ենթագրերի .srt կամ .ass ֆայլերը:
  • Փառատոնը չի հոգում մասնակիցների ճանապարհածախսը, բայց ապահովում է նրանց կեցությունը:
  • Մենք մի՛շտ ուրախ ենք նայել ձեր ֆիլմերը, այնպես որ մի հապաղեք և հայտագրվեք: Հաջողությո՛ւն ենք մաղթում: