Երկիր իգական/Terra Femme
Երկիր իգական/Terra Femme
ԱՄՆ, 2021, 63’
անգլերեն՝ հայ․ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Քորթնի Սթիվենս
Պրոդյուսեր՝ Քորթնի Սթիվենս
Մոնտաժողներ՝ Քորթնի Սթիվենս, Դունիա Սիչով
Հնչյունավորող՝ Փոլ Հիլ
Կոմպոզիտոր՝ Սառա Դավահի
Այսօր դժվար է պատկերացնել, բայց ընդամենը հարյուր տարի առաջ աշխարհի մեծ մասը դեռևս terra incognita էր մարդկանց զգալի քանակության համար։ Երկար ուղևորություններն ունևոր և հիմնականում արական սեռի արկածասերների բացառիկ արտոնությունն էին։ Թեթև կինոխցիկների գյուտը բացեց Երկրագունդը բոլոր նրանց համար, ովքեր կարող էին կինոյի տոմս գնել։ Ապշեցնող գեղեցկության այս արխիվային ֆիլմը բաղկացած է մոնտաժված կադրերից, որոնք նկարահանել են հետաքրքրասեր կանայք, ովքեր ճամփորդում էին աշխարհով մեկ անցյալ դարի առաջին կեսին։
Քորթնի Սթիվենս
Քորթնի Սթիվենսը կինոռեժիսոր է, որը ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Նրա ոչ խաղարկային, փորձարարական ֆիլմերն անդրադառնում են լեզվի երանգներին, պատմական հիշողությանն ու կանանց կյանքին։
Ֆիլմոգրաֆիա
Իդա արևմտյան աքսոր (2015), Խառը ազդանշաններ (2018), Ամերիկյան հատվածը (2020), Կինո-19 (համառեժիսոր, 2020), Մաքուր կվինտաներ (2021), Երկիր իգական (2021):