Սամիի ոդիսականները/Les Odyssées de Sami

521

Սամիի ոդիսականները/Les Odyssées de Sami

Սամիի ոդիսականները/Les Odyssées de Sami
Ֆրանսիա, 2022, 70’
ամհարերեն և անգլերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր, սցենարի հեղինակ և օպերատոր՝ Ռոբին Դիմե
Պրոդյուսեր՝ Կանտան Լորան
Մոնտաժողներ՝ Մաուրիսիո Երաս, Սանդրա Ախ
Հնչյունավորողներ՝ Լյուդովիկ Էլիաս, Մարի Ավերտի
Արտադրող ընկերություն՝ Les Films de l’œil sauvage
Համարտադրող՝ Carthage Films

Եթովպիայի լաբիրինթոսային մայրաքաղաք Ադիս Աբեբայում Սամին երկար 19 տարի է նվիրել հին նոութբուքի օգնությամբ հունական և հռոմեական առասպելներն ամհարերեն՝ Եթովպիայի պաշտոնական լեզվով թարգմանելու առաքելության։ Ռեժիսորը հետևում է մի մարդու, ով հետապնդում է իր անբացատրելի երազանքները՝ ծառայելով գրականությանը: Տարիների մենակյաց աշխատանքից հետո կհաջողվի՞ նրան արդյոք հրատարակել իր ձեռագրերն արդի Եթովպիայում։ Այս ֆիլմն իսկական գոհար է գրքասերների համար։

Ռոբին Դիմե 

Ռոբին Դիմեն կինո է ուսանել Փարիզ VIII համալսարանում՝ այնուհետ ընդունվելով Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)։ Վարժ ռուսերեն է խոսում, 15 տարի անց է կացրել նախկին ԽՍՀՄ-ում։ Նա ֆիլմեր է նկարել Մոսկվայից Սիբիր, ռուսաստանյան հեռուստատեսությունում հանդես է եկել որպես սցենարիստ, կինոդրամատուրգիայի ուսուցիչ է եղել, Ղազախստանում կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և ռուսալեզու վավերագրական ֆիլմերի օպերատոր։ «Սամիի ոդիսականները» նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է։

Ֆիլմոգրաֆիա
Հոգու ձայները (2014), Ça tourne ap (կարճամետրաժ, 2016), Գիշերային կայարան (կարճամետրաժ, 2016), Սամիի ոդիսականները (2022):