Որտեղ մեռնում են քամիները

Որտեղ մեռնում են քամիները
Իրան, 2022, 12’
քրդերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Փեժման Ալիպուր
Անիմատորներ՝ Փեժման Ալիպուր, Մարզիե Մայսամի Ազադ
Պրոդյուսեր՝ Փեժման Ալիպուր
Մոնտաժող՝ Փեժման Ալիպուր
Հնչյունավորող՝ Մեհրշադ Մալեքութի
Սարդաշտը քրդական քաղաք է Իրանի արևմուտքում։ Այն աշխարհում առաջին բնակավայրն էր, որ դարձել է քիմիական զենքի կիրառման զոհ, երբ 1987 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16։15-ին ռմբակոծության ենթարկվել իրաքյան զորքերի կողմից։ Այս ֆիլմը պատմում է ռմբակոծությունից առաջ և հետո տեղի ունեցածի, սիրեկանների մի զույգի և ի վերջո՝ հետպատերազմական հետևանքների մասին։
Փեժման Ալիպուր
1975 թվականին արևմտյան Իրանի Սարդաշտ քաղաքում ծնված Փեժման Ալիպուրը ռեժիսոր է, անիմատոր, պատկերազարդող և ծաղրանկարիչ։ Անիմացիոն ռեժիսուրա է ուսանել Թեհրանի արվեստների համալսարանում։ Այժմ ապրում է Իրանի Մահաբադ քաղաքում։
Ֆիլմոգրաֆիա
Սառը պատերազմ (2000), Նեղ սիրտ (2005), Ես չգիտեմ իմ տան ժամփան (2006), Որտեղ մեռնում են քամիները (2022):