Մանիֆեստ/Манифест

500

Մանիֆեստ/Манифест

Մանիֆեստ/Манифест
Ռուսաստան, 2022, 68
ռուսերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր՝ Էնջի Վինչիտո

Երեխաները մեր ապագան են։ Սիրողական նկարահանումներից մոնտաժված այս ֆիլմը բաղկացած է հաճախ շատ շոկային տեսանյութերից, որոնք ռուս դեռահասները հրապակում են սոցիալական կայքերում։ Յութուբյան կամ տիկտոկյան անմեղ առավոտյան ծեսերի կողքին տեսնում ենք դպրոցում կրակոցներից խուճապի մատնված երիտասարդների կադրեր։ Եվ երկրի տարբեր ծայրերում աշակերտները թաքուն նկարում են նյարդային ուսուցիչներին, ովքեր բռնության են դիմում։ Բջջային հեռախոսն ասես վահան է դառնում երիտասարդների և այս դաժան աշխարհի միջև՝ նրանց վերածելով ոչ միայն դիտորդների, այլև մեղադրողների։ Անկախ նրանից, թե ինչպիսի ծայրահեղ իրավիճակներ են ստեղծվում, իրենք շարունակում են նկարահանել։ «Մանիֆեստը» մռայլ խճանկար է, որը մտահոգիչ պատկեր է ներկայացնում՝ գագաթնակետին հասնելով սարսափազդու ավարտում: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է ագրեսիան և ճնշումը ակամա փոխանցվում գալիք սերունդներին:

Պարգևներ
Լավագույն ֆիլմ, «Envision» մրցույթ, Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն (IDFA), Նիդերլանդներ, 2022։

Էնջի Վինչիտո
Էնջի Վինչիտոն անանուն կինոգործիչների կոլեկտիվ է։