Հյուսիսային օղակաձևը/North Circular

537

Հյուսիսային օղակաձևը/North Circular

Հյուսիսային օղակաձևը/North Circular
Իռլանդիա, 2022, 80
անգլերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Լյուք Մաքմանուս
Օպերատորներ՝ Փադի Ջորդան, Ռիչարդ Քենդրիք, Էվան Բարի, Ջեյմի Գոլդրիք, Լյուք Մաքմանուս
Պրոդյուսերներ՝ Էլեյն Գալահեր, Լյուկ Մաքմանուս
Մոնտաժող՝ Ջոն Մըրֆի
Երաժշտական ձևավորումը՝ Քևին Մըրֆի, Թոմաս Հո

«Հյուսիսային օղակաձևը» երաժշտական կինովավերագրություն է, որը դիտողին ուղևորության է տանում Դուբլինի Հյուսիսային օղակաձև ճանապարհի երկայնքով՝ Ֆենիքս Փարքից Դուբլինի նավահանգիստ, բացահայտելով պատմությունը, երաժշտությունը և տրամադրությունները մի փողոցի, որը մեկտեղում է երկրի ամենասիրված ու տխրահռչակ վայրերից մի քանիսը։

Պարգևներ
Հատուկ հիշատակում, Վավերագրական մրցույթ, Դուբլինի ՄԿՓ, 2022; Լավագույն վավերագրություն, Լութի ՄԿՓ, 2022; Հատուկ հիշատակում, Վավերագրական դասակարգ, IndieCork ԿՓ, 2022; «IndieCork-ի ոգի» մրցանակ, 2022; Գլխավոր մրցանակ, Երաժշտական վավերագրությունների մրցույթ, FIPADOC, 2023; American Cinematographer («Ամերիկյան օպերատոր») ամսագրի մրցանակ, Սալեմի ԿՓ, 2023; «Լավագույն էկրանային ձայն» մրցանակ, «Thin Line» փառատոն, 2023։

Լյուք Մաքմանուս

Լյուք Մաքմանուսը ռեժիսոր և պրոդյուսեր է Դուբլինից։ Նա տարբեր ձևաչափերի նախագծեր է իրականացրել NBC-ի, Netflix-ի, RTÉ-ի, Virgin Media Television-ի, TG4-ի, NDR/ARD-ի, Al Jazeera-ի և Channel 4-ի համար՝ արժանանալով Իռլանդիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 4 մրցանակի, Կելտական մեդիամրցանակի և Ռադհարք մրցանակի։ Որպես պրոդյուսեր՝ նրա դեբյուտային լիամետրաժ ֆիլմը «Թոմաս Ռեյդի միայնակ պայքարն» էր, որի պրեմիերան տեղի ունեցավ 2018 թվականին՝ IDFA-ի Գլխավոր մրցույթում՝ այնուհետ Իռլանդիայի կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխությանը ճանաչվելով լավագույն լիամետրաժ վավերագրություն և արժանանալով Դուբլինի միջազգային կինոփառատոնի «Լավագույն իռլանդական ֆիլմ» պարգևին։ «Հյուսիսային օղակաձևը» նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է։

Ֆիլմոգրաֆիա
«Հյուսիսային օղակաձևը» (2022):