Հայտնաբերողներին հայտնաբերողը/Mɛ E Mɔn Nǔmɔntɔ́ Lɛɛ É
Հայտնաբերողներին հայտնաբերողը/Mɛ E Mɔn Nǔmɔntɔ́ Lɛɛ É
Նորվեգիա, 2022, 25’
ֆոնգբե՝ հայ․/անգլ․ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սի․ Էս․ Նիքոլսոն
Օպերատոր՝ Պեդեր Բրատերուդ
Պրոդյուսեր՝ Սի․ Էս․ Նիքոլսոն
Մոնտաժող՝ Պեդեր Բրատերուդ
Հնչյունավորող՝ Աննա Նիլսոն
Արտադրող ընկերություն՝ APSELUTELY FⱯKT Films
Արևմտյան Աֆրիկայում՝ Բենինի Հանրապետությունում մի ընտանիք եվրոպացի կինոգործիչներին պատմում է, թե ինչպես իրենց նախնիներն առաջին անգամ հանդիպեցին եվրոպացիներին։ Թե ինչպես որսորդ Կպատեն պորտուգալական նավ տեսավ 1548 թվականին ու թե ինչպես դրդեց ճամփորդներին ափ իջնել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այս հանդիպումը ոգեկոչվում ծեսերում, և մի քանի թերևս ապշեցուցիչ կարծիք ենք լսում պատմության այս շրջադարձային պահի մասին։ Բայց արդյո՞ք պատմական այս իրադարձությաններն ավելի խորը զննման կարիք ունեն։ Որքանո՞վ կարող ենք վստահել սպիտակամորթ ռեժիսորի հայացքին։ Եվ ինչպե՞ս են միմյանց ընկալում հերոսներն ու նկարահանող խումբն ատլանտյան ստրկավաճառության, գաղութատիրության և գլոբալիզմի մեկնարկից 500 տարի անց։ Կարճամետրաժ վավերագրական այս ֆիլմը հայացք է նետում նրան, թե պատմությունը որքանով է բանասացություն, և թե ինչպես հպարտությունն ու խիղճը կարող են ազդել մեր հավաքական հիշողության վրա։
Սի․ Էս․ Նիքոլսոն
Սի․ Էս․ Նիքոլսոնը ծնունդով բրիտանացի կինոգործիչ է, որն ապրում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Փիլիսոփայության և սոցիալական մարդաբանության բակալավր լինելուց զատ՝ նաև կինո և հեռուստարտադրություն է ուսանել Վեսթմինսթերի համալսարանում, և շուրջ 15 տարի աշխատել է հեռուստատեսությունում որպես ռեժիսոր, պրոդյուսեր և մոնտաժող։ «Հայտնաբերողներին հայտնաբերողը» նրա դեբյուտային կինովավերագրությունն է։
Ֆիլմոգրաֆիա
Հայտնաբերողներին հայտնաբերողը (2022):