Home Փառատոն 2023 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ Եվ արքան ասաց՝ որպիսի հրաշք սարք

Եվ արքան ասաց՝ որպիսի հրաշք սարք

Եվ արքան ասաց՝ որպիսի հրաշք սարք

Եվ արքան ասաց՝ որպիսի հրաշք սարք
Շվեդիա/Դանիա, 2023, 85՛
շվեդերեն/անգլերեն/ֆրանսերեն/գերմաներեն/արաբերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

 

Ռեժիսորներ, սցենարի հեղինակներ և պրոդյուսերներ՝ Աքսել Դանիելսոն, Մաքսիմիլիեն Վան Էրթրիք
Օպերատորներ՝ Աքսել Դանիելսոն, Մաքսիմիլիեն Վան Էրթրիք
Մոնտաժողներ՝ Միկել Սե Կառլսոն, Աքսել Դանիելսոն, Մաքսիմիլիեն Վան Էրթրիք
Հնչյունավորողներ՝ Անն Գրի Կրիստիանսեն
Արտադրող ընկերություններ՝ Bullitt Film Kopenhagen/Film i Väst Trollhättan/Sveriges Television Stockholm

 

«Եվ արքան ասաց՝ որպիսի հրաշք սարք» ֆիլմը խորասուզում է մեդիամշակույթի հսկայական պատմական օվկիանոս: Կամերա օբսքուրայի ծնունդից մինչև առաջին շարժանկարի ցուցադրումը և վեբքամի գյուտից մինչև առաջին վիրուսային տեսանյութը, սրամիտ և մտածելու տեղիք տվող վավերագրական այս ֆիլմն ուսումնասիրում է պատկերների մշակույթի վերելքը: Մեկտեղելով ուրախ ամբոխների առաջ շքերթ անող բռնակալների արխիվային կադրերն արդի սիրողական նկարահանումների հետ, ուղիղ հեռարձակվող կոնտենտը երկնաքերերից կախվող սուր զգացողություններ փնտրողների տեսանյութերի կամ բռնությունն ի ցույց դնող սարսափազդու լրատվական լուսանկարների հետ, ֆիլմը վերածվում է կինոյի և կինոյի ստեղծած սոցիալական պատմության խորհրդանշական հետազտության։ Ի վերջո որո՞նք են մեր ուշադրության համար մրցակցող միլիարդավոր պատկերների ազդեցությանը ենթարկվելու հետևանքները:

 

Աքսել Դանիելսոն

1976 թվականին Շվեդիայի Վիտշյովլե քաղաքում ծնված Աքսել Դանիելսոնը կինո է ուսանել Վալանդ ակադեմիայում՝ Գյոթեբորգում, և 2013 թվականին միացել է շվեդական Plattform Produktion կինոընկերությանը։ Դրանից ի վեր սերտորեն համագործակցում է Մաքսիմիլիեն Վան Էրթրիքի հետ․ իրենք իրենց համատեղ ֆիլմերի ռեժիսորներն են, պրոդյուսերները, օպերատորներն ու մոնտաժողները։ Իրենց «Ցատկաշտարակ» կարճամետրաժը 2016-ին ցուցադրվել է Բեռլինալեի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում։ «Եվ արքան ասաց՝ որպիսի հրաշք սարք»-ը նրանց դեբյուտային լիամետրաժ ֆիլմն է։

Մաքսիմիլիեն Վան Էրթրիք

1989 թվականին Փարիզում ծնված Մաքսիմիլիեն Վան Էրթրիքը 2013 թվականից համագործակցում է Աքսել Դանիելսոնի հետ Plattform Produktion կինոընկերության շրջանակում։ Ռեժիսորական զույգը նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, որոնց պրեմիերաները տեղի են ունեցել այնպիսի կինոփառատոներում, ինչպիսիք են Կաննը, Տորոնտոն, Ասպենը և Սանդենսը։ «Ցատկաշտարակ» կարճամետրաժն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինում և արժանացել ավելի քան 30 միջազգային մրցանակի, հայտնվել է 2017 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցուցակում և առաջադրվել «Էմմի» մրցանակի։

Համատեղ ֆիլմոգրաֆիա
Բանախոսի երկրորդ տեղակալ (2015), Քանզի աշխարհը երբեք դադար չի տալիս (2016), Հավելյալ նյութ (2016), Ցատկաշտարակ (Տասը մետրանոց աշտարակը, 2016), Աշխատատեղեր բոլորի համար (2021), Եվ արքան ասաց՝ որպիսի հրաշք սարք (2023):

Exit mobile version