Բարի հետք

525

Բարի հետք

Բարի հետք
Հայաստանի ԽՍՀ, 1980, 10’
խոսք չկա

Ռեժիսոր՝ Ռուբեն Գևորգյանց
Սցենարի հեղինակ՝ Էմանվել Մանուկյան
Օպերատոր՝ Յուրի Բաբախանյան
Արտադրող ընկերություն՝ Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա

Ֆիլմը երևանյան մի ծերունու մասին է, ով նկարում է ավտոտնակների վրա՝ ժանգոտ մետաղյա պատերը վերածելով ծաղկուն բնապատկերների:

Ռուբեն Գևորգյանց

Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին կինոռեժիսոր Ստեփան Կևորկովի ընտանիքում: 1962-1964թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայում կինոմեխանիկի օգնական և ռեժիսորի օգնական՝ հայկական հեռուստատեսությունում: 1969-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը (Վ. Աճեմյանի արվեստանոց): 1969-1971 թվականներին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ռեժիսոր է եղել: 1971-ից աշխատել է Հայաստանի քրոնիկալ-վավերագրական ֆիլմերի ստուդիայում (այսօր՝ «Հայկ» կինոստուդիա): 1968-ին նկարահանել է իր առաջին վավերագրական՝ «Ներսիսյանցիները», 1977-ին՝ առաջին խաղարկային կարճամետրաժ՝ «Վերադարձի ճամփան» և 1983-ին՝ առաջին խաղարկային լիամետրաժ՝ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» կինոնկարները: 1982-ից «Հայֆիլմի» վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարն էր, իսկ 1989-ից՝ այդ միավորման հիման վրա ստեղծված «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու խորհրդի նախագահը: 2004-2017 թվականներին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Հայաստանի ժողովրդական արտիստ է: Գևորգյանցի ֆիլմերը բազմիցս արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների: Մահացել է 2017 թվականին։