Ամերիկյան հատվածը/The American Sector

650

Ամերիկյան հատվածը/The American Sector

Ամերիկյան հատվածը/The American Sector
ԱՄՆ, 2020, 68
անգլերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

 

Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Քորթնի Սթիվենս, Պաչո Վելեզ
Օպերատոր՝ Պաչո Վելեզ
Պրոդյուսեր՝ Պաչո Վելեզ
Մոնտաժողներ՝ Դունյա Սիչով, Քորթնի Սթիվենս
Հնչյունավորող՝ Քորթնի Սթիվենս

 

18 ամիս շարունակ Քորթնի Սթիվենսը և Պաչո Վելեզը ճանապարհորդում էին ողջ ԱՄՆ-ով, որպեսզի վավերագրեն Բեռլինի պատի այն հատվածները, որոնք ցուցադրված են ավելի քան 75 վայրերում՝ ինչպես լուրջ (Ֆորթ Բենինգ), այնպես էլ տարօրինակ (Լաս Վեգասի «Main Street Station» խաղատուն) տեղերում, և անգամ Կապիտալ համալսարանի կամպուսում: Ընթացիկ հարցազրույցներն անսովոր կերպարների հետ, որոնք պատի կտորների սեփականատերերն են, պահպանում և շփվում են դրանց հետ, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել ամերիկյան մշակույթի մասին, և ֆիլմի միջոցով Սառը պատերազմի այս մասունքները դառնում են կատալիզատոր՝ ուսումնասիրելու այսօրվա խնդիրները:

 

Քորթնի Սթիվենս

Քորթնի Սթիվենսը կինոռեժիսոր է, որն ապրում է Լոս Անջելեսում։ Նրա ոչ խաղարկային, փորձարարական ֆիլմերն անդրադառնում են լեզվի երանգներին, պատմական հիշողությանն ու կանանց կյանքին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Բեռլինալեում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորքի կինոփառատոնում, Արվեստի ազգային պատկերասրահում, «South by Southwest» կինոփառատոնում, «Garage» ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև Հոնկոնգի, Քեմդենի, Մումբայի, Լյուքսեմբուրգի, Դակայի ու Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոներում։ Նա արժանացել է Ֆուլբրայթի կրթաթոշակին, Կալիֆորնիայի հումանիտար գիտությունների դրամաշնորհին, Մաքդաուելի, Յադդո, Պոկանտիկո ու Սլոան հիմնադրամների կրթաթոշակին, ու «Filmmaker» ամսագրի «Անկախ կինոյի 25 նոր դեմքեր»-ից մեկն էր։ Սթիվենսը Ամերիկյան կինոինստիտուտի շրջանավարտ է և համահիմնադրել է լոսանջելեսյան Veggie Cloud միկրոկինոթատրոնը, ինչպես նաև կինոծրագրեր է համադրել Getty-ի, Շարժապատկերի թանգարանի, Union Docs-ի ու Flaherty NYC-ի համար։

Ֆիլմոգրաֆիա
Իդա արևմտյան աքսոր (2015), Խառը ազդանշաններ (2018), Ամերիկյան հատվածը (համառեժիսոր, 2020), Կինո-19 (համառեժիսոր, 2020), Մաքուր կվինտաներ (2021), Երկիր իգական (2021):

 

Պաչո Վելեզ

Պաչո Վելեզը ոչ խաղարկային ֆիլմերի ռեժիսոր է, որ ստեղծագործում է ազգագրության, ժամանակակից արվեստի ու քաղաքական վավերագրության հատման կետում։ Նրա լիամետրաժներից մեկը՝ «Ռեյգանի շոուն», ուսումնասիրում է հանրահայտ մի դերասանի կարևորագույն դերակատարումն Ազատ աշխարհի առաջնորդի դերում։ Պրեմիերան տեղի է ունեցել Թրայբեքայի կինոփառատոնում և այնուհետ հեռարձակվել է CNN-ով։ Նրա մեկ այլ լիամետրաժ՝ «Մանակամանա»-ն, արժանացել է Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե հովազ» մրցանակին՝ այնուհետ ցուցադրվելով ողջ աշխարհում՝ ներառյալ Ուիթնի Բիենալեում և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ Պաչոն Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտի մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է։ Նա կինո է դասավանդել Փրինսթոնի համալսարանում, Հարվարդի համալսարանում, Բարդ քոլեջում, Փարսոնսի նոր դպրոցում և Մասաչուսեթսի արվեստի ու դիզայնի քոլեջում։ 2015 թվականին արժանացել է Փրինսթոնի արվեստների կրթաթոշակին։ Ներկայումս նա Էկրանային հետազոտությունների ամբիոնի դոցենտ է «Նոր դպրոց» համալսարանում։

Ֆիլմոգրաֆիա
Բռնազավթում (2002), Մաթհարի որբերը (2003), Ուտոպիայի վիժվածքները (2010), Մանակամանա (2013), Դրեգսթրիփ (2015), Մեկնագիծը (կարճամետրաժ, 2017), Պարոն Դեղին Մարզաշապիկ (կարճամետրաժ, 2017), Ռեյգանի շոուն (2017), Ամերիկյան հատվածը (2020), Որոնողները (2021)։