Այն ամենը, ինչ տեսնում եք/Al wat je ziet

783

Այն ամենը, ինչ տեսնում եք/Al wat je ziet

Այն ամենը, ինչ տեսնում եք/Al wat je ziet
Նիդերլանդներ, 2022, 72
հոլանդերեն և անգլերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Նիկի Պադիդար
Պրոդյուսեր՝ Մեննա Լաուրա Մայեր
Օպերատորներ՝ Ժան Կունե, Եֆրիմ Ռոթույզեն
Մոնտաժողներ՝ Նիկի Պադիդար, Ալբերտ Մարկուս, Ֆեստուս Թոլ
Անիմատոր՝ Անտոն Միշենին
Հնչյունավորող՝ Դիեգո վան Ուդեն
Կոմպոզիտոր՝ Ֆին Գրինալ
Արտադրող ընկերություն՝  Mint Film Office

Ի՞նչ է լինում, երբ ամեն օր ձեզ ոչ թե տեսնում են, այլ ուղղակի նայում են։ «Այն ամենը, ինչ տեսնում եք» ֆիլմի հերոսները հայտնվել են մի նոր աշխարհում, որտեղ ոչինչ ասես իր տեղում չէ։ Նիդերլանդներում իրենց նոր կյանքում իրենք ակամա ամենօրյա անսպասելի ռեակցիաներ են առաջացնում։ Անգամ տարիներ անց՝ իրենք միևնույն է նույն հարցերն են լսում՝ որտեղի՞ց ես, հոլանդերեն խոսո՞ւմ ես, մաշկդ արևայրվո՞ւմ է։ Խորհրդածելով, թե ինչ է նշանակում որևէ խմբին պատկանելը, թե ովքեր են դուրս մղվում խմբերից ու թե ինչպես է օտարի կարգավիճակը շարունակաբար վերահաստատվում, Պադիդարի ֆիլմն առաջին պլան է բերում այն զգացողությունը, երբ մեկը նայում է քեզ։ Նիդերլանդներ եկած երեք «նորեկների» հետ ազնիվ, ցավոտ և հումորային հանդիպումները ոճականորեն միահյուսված են Պադիդարի անձնական պատմությանը՝ ստեղծելով համամարդկային ռեզոնանսով ինքնարտահայտման խոցելի տարածություն: «Այն ամենը, ինչ տեսնում եք» խոստովանական կոլաժում, որը պարզ ելքեր չի առաջարկում, ուշադրության կենտրոնում հենց մենք ենք, բայց ֆիլմը միաժամանակ նաև հարց է տալիս՝ ովքե՞ր են «մենք»-ը:

Պարգևներ
Լավագույն լիամետրաժ վավերագրություն, Նիդերլանդցի ռեժիսորների գիլդիա, IDFA, Նիդերլանդներ, 2022։

Նիկի Պադիդար

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ծնված Նիկի Պադիդարը լուսանկարչություն է ուսանել Նյու Յորքի «Նոր դպրոց» համալսարանում և մագիստրոսի աստիճան է ստացել Ամստերդամի համալսարանից՝ մասնագիտանալով երիտասարդական մեդիայի և մեդիաներկայացվածության մեջ։ Նրա կարճամետրաժ «Նինոկ» ֆիլմը 2015 թվականին արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) «Լավագույն մանկական վավերագրություն» մրցանակին։ «Այն ամենը, ինչ տեսնում եք» նրա առաջին լիամետրաժ ոչ խաղարկային ֆիլմն է։

Ֆիլմոգրաֆիա
Ուղեբեռ (կարճամետրաժ խաղարկային, 2012), Նինոկ (2015), Աննա․ կարգավիճակ (2022), Այն ամենը, ինչ տեսնում եք (2022):