Վենսան Սորել

351

Վենսան Սորելը ֆրանսիացի կինոռեժիսոր է ու կինոգիտության դասախոս Գրենոբլի համալսարանում, որտեղ նա պատասխանատու է ստեղծագործական վավերագրության մագիստրոսական ծրագրի համար, որը համատեղ կազմակերպում են համասլարանն ու Լուսասի Ardèche Images ասոցիացիան։ Նա մասնակցում է վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակման, ռեժիսուրայի և արտադրության հարցերին։ Ժան-Լուի Կոմոլիի հետ համահեղինակել է «Cinéma, mode d’emploi. De l’argentique au numérique» գիրքը, որը հրատարակել է Verdier-ը 2015 թվականին։ Նրա աշխատանքը կապված է կինոյի տեսության հետ։ Այս հետազոտությունները՝ թե՛ տեսական, թե՛ ստեղծագործական, մշակվում են Արտավազդ Փելեշյանի կամ Վիտորիո Դե Սետայի կինեմատոգրաֆիական ժեստերի հիման վրա, և ուսումնասիրում են, թե տեխնոլոգիաներն ինչ ազդեցություն ունեն կինոռեժիսորների երևակայության ու նրանց ստեղծագործական գործընթացի վրա։