Հակոբ Հովնաթանյան
Հակոբ Հովնաթանյան
Հայ</emաստանի ԽՍՀ, 1967, 10’
ոչ մի երկխոսություն
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սերգեյ Փարաջանով
Օպերատոր՝ Կարեն Մեսյան
Կոմպոզիտոր՝ Ստեփան Շաքարյան
Արտադրող ընկերություն՝ Հայֆիլմ
Այս կարճ 10 րոպեանոց ֆիլմում Սերգեյ Փարաջանովը վերստեղծում է 19-րդ դարի Թբիլիսիի տրամադրություններն ու մթնոլորտը Հակոբ Հովնաթանյանի՝ «թիֆլիսյան Ռաֆայելի» կտավների միջոցով։ Համատեղելով Հովնաթանյանի գեղանկարները քաղաքային պատկերների ու հնչյունների հետ՝ Փարաջանովի այս ֆիլմը կարող է դիտվել որպես նրա գլուխգործոց «Նռան գույնը» կինոնկարի նախագուշակ:
Սերգեյ Փարաջանով
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Կինոքննադատների, կինոպատմաբանների և կինոգործիչների կողմից դիտվելով որպես կինոյի պատմության մեծագույն և ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկը՝ Փարաջանովը կինո է ուսանել Մոսկվայի ՎԳԻԿ-ում և իր դեբյուտային «Անդրիշ» ֆիլմը նկարահանել է 1954 թվականին: Ուկրաինայում «Մոռացված նախնիների ստվերները» (1965) նկարահանելուց հետո Փարաջանովը միջազգայնորեն դասվեց կինոարվեստի առաջատար դեմքերի շարքին։ Հայաստանում ստեղծված «Նռան գույնը» (1969) համարվում է նրա գերագույն գլուխգործոցը։ 1987 թվականին նրա «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմն արժանացել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցանակին՝ ամենանորարար ֆիլմի համար։ Փարաջանովյան գեղագիտությունը հակասության մեջ էր մտնում խորհրդային պատկերացումների հետ, ինչը հանգեցրեց նրան, որ նրա նախագծերից շատերը մերժվեցին կինոստուդիաների կողմից և ի վերջո նրան ձերբակալեցին կեղծ մեղադրանքներով: 1974 թվականին նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման ուկրաինական բանտում: Սրան հետևեց միջազգային բողոքի ալիքն այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսիք էին Տրյուֆոն, Բունյուելը, Պազոլինին և Անտոնիոնին: Փարաջանովյան ստեղծագործությունների մի մասը՝ կոլաժները, նկարները, ստեղծվել են ազատազրկման տարիներին։ Փարաջանովի վերջին ավարտուն խաղարկայինը «Աշուղ Ղարիբն» էր (1988), որը ցուցադրվեց Վենետիկում և Նյու Յորքում և արժանացավ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին: Փարաջանովը կյանքից հեռացավ 1990 թվականին։