Կալանավայրերի արվեստը

115

Կալանավայրերի արվեստը

Կալանավայրերի արվեստը
Հայաստան, 1998, 44
ռուսերեն

Ռեժիսորներ, սցենարի հեղինակներ և պրոդյուսերներ՝  Գարեգին Զաքոյան, Գենադի Մելքոնյան
Արտադրող ընկերություն՝ «Լույս» կինոընկերություն

Վավերագրական այս ֆիլմը, որի ընթացքում հնչում են նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի՝ բանտից գրված նամակները, արվեստի մասին է, որը ստեղծվում է այնպիսի վայրերում, որտեղ մարդ էակի անհատականությունը ոչնչացվում է:

Գարեգին Զաքոյան

Ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին Երևանում: 1976-ին Լենինգրադում պաշտպանել է «Հայկական համր կինոն» ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1973-1985 թվականներին աշխատել է Հայաստանի ԳԱ Արվեստի ինստիտուտում իբրև գիտաշխատող, իսկ 1985-1991 թվականներին՝ իբրև կինոյի և հեռուստատեսության բաժնի վարիչ: Շուրջ 300 հրապարակումների, այդ թվում «Հայկական համր կինոն» (Երևան, 1976) ու «Կինոն և լեզուն» (Երևան,1989) գրքերի հեղինակն է: 1991-ին հիմնադրել է Հայաստանի ազգային ֆիլմադարանը, որի տնօրենն է եղել մինչև 1998 թվականը: Որպես ռեժիսոր նկարահանել է մեկ տասնյակից ավելի ոչ խաղարկային կինոնկար, այդ թվում՝ «Կալանավայրերի արվեստը» (1998), «Քաջարան. քարի մետամորֆոզը» (2001) և «Իմ Ռայշոֆենը» (2023):

Գենադի Մելքոնյան

Ծնվել է 1944 թվականի օգոստոսի 12-ին Երևանում: 1962-1964 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում իբրև լուսավորող: 1965-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, որն ավարտել է 1969-ին: Մինչև 1979-ն աշխատել է «Հայֆիլմ»- ում որպես ռեժիսոր օգնական և երկրորդ ռեժիսոր: 1979-ին նկարահանել է իր դեբյուտային «Թթենի» կարճամետրաժ ֆիլմը: Նույն թվականին դարձել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ: Եղել է շուրջ մեկ տասնյակ ֆիլմերի ռեժիսոր և/կամ սցենարիստ, այդ թվում՝ «Վերջին կիրակին» (1985) և «Օդապարուկի օրը» (1986): 1998-ին Գարեգին Զաքոյանի հետ հիմնադրել է «Լույս» կինոընկերությունը: Գենադի Մելքոնյանը մահացել է 2002 թվականի մայիսի 30-ին: