Դաշտերի դևերը/I diavoli dei campi

784

Դաշտերի դևերը/I diavoli dei campi

Դաշտերի դևերը/I diavoli dei campi
Իտալիա, 2019, 13
իտալերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Կյարա Ֆաջյոնատո
Պրոդյուսերներ՝ Կյարա Ֆաջյոնատո, Մարինա Ռեստա, Ջուլիո Տոդեսկան
Օպերատոր՝ Կյարա Ֆաջյոնատո
Մոնտաժող՝ Կյարա Ֆաջյոնատո
Հնչյունավորող՝ Կյարա Ֆաջյոնատո
Արտադրող ընկերություն՝ LIES – Laboratorio dell’inchiesta economica e sociale

Տոնի Կարտան (1928-2014) մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել գյուղական ընտանիքում։ Գյուղական կյանքի ռիթմերով և գույներով նրա հմայվածությունը նրան կստիպի արտահայտել դրանք պատկերներով ու խորհրդանիշներով իր գլխավոր կոչման՝ գեղանկարչության միջոցով: 16 տարեկանից ի վեր նա աշխատում էր որպես բանվոր Վերանորոգումների գրասենյակում, որը Ֆերովերիի՝ Վիչենզայի թաղամասերից մեկի հիմնասյունն էր։ Կերպարանքները, որ անցնում են նրա կտավներով, մեզ ուղեկցում են մի ճանապարհորդության, որը լույս է սփռում գյուղական մշակույթի մայրամուտի հանգամանքներին: Խաղաղ հեռավոր Կոնտրա Ռիվա Ալտա գյուղը փոխակերպվում է Ֆերովերիի՝ կապիտալիստական ​​արդյունաբերական հասարակության բանվորական եռանդուն արվարձանային զավակի:

Կյարա Ֆաջյոնատո

Կյարա Ֆաջյոնատոն միջդիսցիպլինար արվեստագետ է, որ գործունեություն է ծավալում վիդեոարտի, կինոյի և հանրային տարածքներում արվեստի ասպարեզներում։ Ապրում է Բեռլինում, որտեղ հաճախել է Արվեստների համալսարանի (UdK) մագիստրոսական ծրագիրը։ Նրա աշխատանքները ցուցադրվել են միջազգային հարթակներում՝ ցուցահանդեսներում և փառատոներում, և բազմիցս պարգևատրվել են։ Ի լրումն սրան՝ Կյարան տարբեր հաստատությունների հետ կոնկրետ նախագծերի շրջանակում որպես լուսանկարիչ և ռեժիսոր աշխատելու մեծ փորձ ունի։

Ֆիլմոգրաֆիա
Տառեղներ (2014), Դաշտերի դևերը (2019), Այավ Ք’իյ (2021):