Ողջույն, Ֆելինի

468

Ողջույն, Ֆելինի

Ողջույն, Ֆելինի
Հայաստան/Ռուսաստան, 2006, 37’
հայերեն՝ անգլ․ ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Արման Երիցյան
Օպերատոր՝ Սարգիս Խարազյան
Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Ռադով

Այս կինը երգում է՝ զբոսնելով Երևանի փողոցներում: Նրա ընկերներն են կատուներն ու մրջյունները: Նա տաղանդավոր է և արտասավոր: Ոմանք նրան տարօրինակ կամ նույնիսկ խենթ կանվանեն, և դա նրան կտխրեցնի: Բայց նա ունի արվեստագետի հոգի, և սեր ու կիրք կան նրա սրտում: Եվ նա ընդամենն ուզում է կիսել այդ սերն աշխարհի հետ:

Արման Երիցյան 

Ծնվել է 1975 թվականին: 2000-ին ավարտել է Երևանի մանկավարժական համալսարանի կինոռեժիսուրայի բաժինը: Աշխատել է «Monarch Films»-ում, «Ինտերնյուզ Հայաստանում», «Russia Today»-ում, ինչպես նաև մի շարք հայկական հեռուստաընկերություններում: Վավերագրական ռեժիսուրայի և հեռուստալրագրության դասեր է վարել Մոսկվայի պետական համալսարանում, ՎԳԻԿ-ում, «Ինտերնյուզ Ռուսաստանում», Հարավային Կովկասի երիտասարդ կինովավերագրողների ֆորումում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ժյուրիի անդամ է եղել «Ոսկե ծիրան», «Սարատովյան տանջանքներ» և «Ասելիք՝ մարդուն» միջազգային կինոփառատոներում: 2007-ից ի վեր Երիցյանը համագործակցում է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ: Հեղինակել է շուրջ 50 սոցիալական հոլովակ և մի շարք մրցանակակիր ֆիլմեր: 2010-ին «Հայաստանի վերջին լարախաղացը» (համառեժիսոր՝ Իննա Սահակյան) և 2015-ին «Մեկ, երկու, երեք…» վավերագրությունները լավագույն հայկական ֆիլմ են ճանաչվել «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ում: