Չորեքշաբթի 5։30

662

Ցուցադրություններ


Օգոստոս 31   15:00

ԴՍԵՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ


Չորեքշաբթի 5։30
Հայաստան, 2025, 52’
հայերեն

 

Գեղարվեստական ղեկավար՝ Մեսրոպ Մովսիսյան
Ռեժիսոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
Սցենարի հեղինակներ՝ Մեսրոպ Մովսիսյան, Ռուզաննա Մկրտչյան
Օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
Պրոդյուսեր՝ Մեսրոպ Մովսիսյան
Մոնտաժող՝ Տիգրան Բաղինյան
Հնչյունավորող՝ Տիգրան Կուզիկյան
Արտադրող ընկերություններ՝ A1+, Meltex LTD

 

Ֆիլմը նշանավոր հայ ջազային երաժիշտ Մարտին Վարդազարյանի վավերագրական դիմանկարն է։

 

Մեսրոպ Մովսիսյան

Մեսրոպ Մովսիսյանը հայ լրագրող, վավերագրող և հեռուստատեսային պրոդյուսեր է։ 1991 թվականից ի վեր անկախ հայկական Ա1+ հեռուստաընկերության հիմնադիրն ու նախագահն է, որը 2002-ին փակվել է, բայց մինչ օրս շարունակում է իր լրատվական գործունեությունը առցանց ձևաչափով։ 1969-ից մինչև 1992 թ․ Մովսիսյանն աշխատել է Հայկական ԽՍՀ պետական հեռուստատեսությունում։ Որպես ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար՝ մասնակցել և ղեկավարել է բազմաթիվ վավերագրական ֆիլմերի ստեղծումը։

 

Վահագն Տեր-Հակոբյան

Վահագն Տեր-Հակոբյանը հայ օպերատոր է, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։ Կինոյում իր կարիերան սկսել է 1977 թվականին և 1988-ին ավարտել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (ՎԳԻԿ)՝ օպերատորի մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո միացել է «Հայֆիլմ» ստուդիային, որտեղ աշխատել է տարբեր ժանրերի ֆիլմերի վրա։ 1990-ականներից նկարահանել է վավերագրական, կորպորատիվ, կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, որոնք ցուցադրվել են միջազգային փառատոներում և արժանացել մրցանակների։ 2017 թվականին ընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության Օպերատորների գիլդիայի նախագահ։