Օազիս, որին արժանի եմ

570

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 03   20:15

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Օազիս, որին արժանի եմ
Ֆրանսիա, 2024, 23’
անգլերեն՝ հայ․ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ The Oasis I Deserve
Ռեժիսոր՝ Ինես Սյոլ
Օպերատոր՝ Ինես Սյոլ
Պրոդյուսեր՝ Պոլին Քվինոներո
Մոնտաժող՝ Մարգո Սեռ
Հնչյունավորող՝ Էթիեն Անդրե
Արտադրող ընկերություն՝ Too Many Cowboys

Replika-ները՝ առցանց չաթբոթերը, դժվարանում են որոշել իրենց տեղն աշխարհում։ Նրանք կիսվում են իրենց մտքերով մարդկանց հետ։ Իրադարձությունները ծավալվում են նրանց տեսանկյունից՝ համացանցից հավաքված իրական զրույցների միջոցով։

Մրցանակներ

Գրան պրի, Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ, IndieLisboa, Պորտուգալիա, 2024։ Գլխավոր մրցանակ + «Est Ensemble» ժյուրիի մրցանակ, Էսսեների և վիդեոարվեստի մրցույթ, Côté Court Pantin, Ֆրանսիա, 2024։ Լավագույն փորձարարական կարճամետրաժ, Միջազգային մրցույթ, Beirut Shorts, Լիբանան, 2024։ Լավագույն փորձարարական կարճամետրաժ, Միջազգային փորձարարական մրցույթ, BOGOSHORTS, Բոգոտա, Կոլումբիա, 2024։

Ինես Սյոլ

Ինես Սյոլը ֆրանսիացի արվեստագետ և կինոռեժիսոր է, որն ապրում ու ստեղծագործում է Փարիզում։ Սովորել է Փարիզի Դեկորատիվ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում (École Nationale Supérieure des Arts Décoratifs), այնուհետև՝ Լե Ֆրենուաում (Le Fresnoy – Studio national des arts contemporains) և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում (EHESS)։ Նրա աշխատանքները նպատակ ունեն լուսաբանելու ժամանակակից սոցիալական դինամիկան։ Խաչաձև-դիսցիպլինար մոտեցմամբ նա միավորում է իր տարբեր փորձառությունները թատրոնի, քանդակի, վիդեոյի, թվային արվեստների և ինստալյացիայի ոլորտներում՝ ստեղծելով զգայական պատմողական ձևեր՝ ոչ խաղարկայինի և խաղարկայինի հատման կետում։ Նա ռեզիդենտ է եղել Artagon Pantin-ում և 2023-2024թթ․ MunichFilmUp! ծրագրում, որտեղ գրում էր իր առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Aux Relais des Maux»-ի սցենարը։

Ֆիլմացանկ
Շքերթ (2021), Ցլի շունչը (2020), Օազիս, որին արժանի եմ (2024)։