Նոր սկիզբ

722

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 01   20:30

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Նոր սկիզբ
Բելգիա/Ֆրանսիա, 2025, 87’
անգլերեն՝ հայ․ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ Les Recommencements
Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Իզաբել Ինգոլդ, Վիվիան Պերելմյուտեր
Օպերատոր՝ Վիվիան Պերելմյուտեր
Պրոդյուսերներ՝ Անն Ֆլիպո, Խավիեր Պակեր Կոմին
Մոնտաժողներ՝ Իզաբել Ինգոլդ, Վիվիան Պերելմյուտեր
Կոմպոզիտոր՝ Լիզա վան դեր Աա
Հնչյունավորող՝ Իզաբել Ինգոլդ
Արտադրող ընկերություններ՝ Clin d’oeil films, CBA

Հյուսիսային Կալիֆոռնիայից ամերիկացի բնիկ Ալ Մունն ապրում է իր ցեղի ռեզերվացիայում, սակայն մնում է մենակյաց։ Ամենօրյա բռնությամբ շրջապատված և իր ժողովրդի վրա ազդող նոր էկոլոգիական սպառնալիքներով տանջված՝ Ալը զգում է Վիետնամում անցկացրած ժամանակից սերող թաքնված վախերի վերածնունդը։ Կենտրոնանալով անցյալին դիմակայելու մղումի վրա՝ նա սկսում է ճանապարհորդություն՝ վերամիավորվելու իր զինակիցների հետ, որոնց չի տեսել պատերազմից ի վեր։ Ճանապարհին Ալը հանդիպում է տարբեր մարդկանց, որոնց հետ խոր զրույցներ է վարում ժամանակակից Ամերիկայի մասին՝ բացահայտելով ընկերության, հակամարտության և ինքնության մասին փոփոխվող հայացքները։ Երբ նա մոտենում է երկար ժամանակ թաքնված ճշմարտությանը, Ալը հասնում է հայտնության, որն իրեն հալածել է տասնամյակներ շարունակ։

 

Իզաբել Ինգոլդ

Ֆրանսիայի տեսալսողական արվեստների բարձրագույն ազգային դպրոցի (La femis) շրջանավարտ Իզաբել Ինգոլդը մոնտաժող ու կինոռեժիսոր է: Նա աշխատել է զանազան կինոռեժիսորների հետ, այդ թվում՝ Ամոս Գիտայի, Վենսան Դյոթրիի, Բոժենա Հորաչկովայի, Իթվան Քեբադյանի, Էլենե Մարինիի ու Ժուլիա Պինժեի։ Այժմ դասավանդում է Կորտեի համալսարանում ու Լա Ֆեմիում։

Ֆիլմացանկ

Հուշերով դեպի հյուսիս (1996), Շփման գիծ (խաղ., 2000), Տեղ Երկրագնդի վրա (2001), Քաղաքապետը (2004), Մի տուն գետտոյում (2009), Հանգստի կանգառ (2016), Այլուր, ամենուր (2020), Նոր սկիզբ (2025):

 

Վիվիան Պերելմյուտեր

Փիլիսոփայություն ուսանելուց հետո Վիվիան Պերելմյուտերն ընդունվել է Ֆրանսիայի տեսալսողական արվեստների բարձրագույն ազգային դպրոց (La femis)։ Նրա ֆիլմերը համատեղում են վավերագրականն ու խաղարկայինը։ Նրա ստեղծագործական գործունեության մեջ ներառված են նաև ինստալյացիան ու լուսանկարչությունը։ Նա դասավանդում է Կորտեի համալսարանում։

 

Ֆիլմացանկ

Հուշերով դեպի հյուսիս (1996), Տեղ Երկրագնդի վրա (2001), Անորոշ ժամանակներ (2014), Hamlet Poem Unlimited (2018), La Cambre 21, 1000 Bruxelles (համառեժիսոր՝ Վենսան Դյոթրի, 2018), Այլուր, ամենուր (2020), Նոր սկիզբ (2025):