ԴԵԲԵԴ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

236

Լոռու մարզի Դեբեդ համայնքը գտնվում է մարզկենտրոնից 25կմ հեռավորության վրա` Փամբակ գետի աջակողմյան վտակի` Ալերեքսի անտառապատ գյուղատնտեսությունում, Գյումրի-Բագրատաշեն մայրուղուց 2,5կմ հեռավորության վրա:

1858 թվականին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվում է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասն Արևմտյան Հայաստանից 1828-31 թվականներին գաղթականների ժառանգներն են: Մյուս մասը Ղարաբաղից է գաղթել՝ լեզգիական արշավանքներից հետո։ Այժմ գյուղի բնակչությունը մոտ 850 մարդ է։ Մինչև 2023 թվականի հուլիսը գյուղը կոչվում էր Դեբետ։

Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 980-1080մ բարձրության վրա: Դեբեդ գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով: Ձմեռը տևում է 140-160 օր: Տարեկան օդի միջին ջերմաստիճանը +32C է: Ձմեռվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -28C է, ամառվա առավելագույն ջերմաստիճանը՝+35C: Տարվա տեղումները` միջին հաշվով 660մմ են, ընդ որում՝ վեգետացիոն շրջանում 500մմ են:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Վերջին 3 տարում մեծ թափով առաջ է գնում հողագործությունն ու տուրիզմը:

Դեբեդ գյուղի գրեթե բոլոր փողոցները լուսավորված են, միջհամայնքային ճանապարհը ասֆալտապատվում է, որի շրջանակում ասֆալտապատվում է նաև ներհամայնքային ճանապարհի մի հատվածը: Վերջին երկու տարում գյուղում բացվել է 8 հյուրատուն, որոնք  նույնպես նպաստում են տուրիզմի զարգացմանը:

Գյուղում գործում է նաև COAF-ի (Հայաստանի երեխաները հիմնադրամի) ՍՄԱՐԹ կենտրոնը, որը նպաստում է տեղի և հարակից գյուղերի երեխաների զարգացմանը: