Լուսինը մեզ կպարուրի

213

Ցուցադրություններ


Օգոստոս 26    20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Լուսինը մեզ կպարուրի
Կոստա Ռիկա/ԱՄՆ, 2023, 18′
Իսպաներեն՝հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր՝ Քիմ Տորես
Պրոդյուսեր՝ Մանդարավա Բրիկեյր
Սցենարի հեղինակներ՝ Քիմ Տորես, Ջուլիետա Սեկո, Մանդարավա Բրիկեյր, Պիետրո Բուլգարելի
Օպերատոր՝ Պիետրո Բուլգարելի
Մոնտաժողներ՝ Ջուլիետա Սեկո, Քիմ Տորես
Կոմպոզիտոր՝ Կառլոս Բերգեն Դայք
Հնչյունային ձևավորողներ՝ Թոմաս Բեկա, Նայուրիբե Մոնտերո Խիմենես, Անտոնիո Պորեմ Պիրես
Արտակադրային ձայն՝ Ջոել Արթուրս Քեմփբել
Արտադրող ընկերություն՝ Mercuria

 

Երբ կախարդական լուսինը գաղտագողի հայտնվում է մթնշաղին, զուգահեռ իրականություններ են խճճվում Մանզանիլո քաղաքում, որը գտնվում է Կոստա Ռիկայի Կարիբյան ափին: Երիտասարդներն ու տարեցները միավորվում են ու բախվում մի հեքիաթի մեջ, որտեղ քաղաքը կարողանում է գոյություն ունենալ այնպիսին, ինչպիսին կա՝ գեղեցիկ և լքված, խորհրդավոր և միապաղաղ:

 

 

Քիմ Տորես

1993 թվականին ծնված Քիմ Տորեսը կոստառիկացի սցենարիստ և ռեժիսոր է։ Նրա ստեղծագործական աշխատանքն անդրադառնում է ինքնությանը և մի մարմին կամ մի վայր բնակեցնելու փորձառությանը: Նրա «Լուսինը մեզ կպարուրի» (2023), «Գիշերային լույս» (2022) և «Արևի որսորդը» (2021) կարճամետրաժները ցուցադրվել են Կաննի, Լոկառնոյի, Մար դել Պլատայի, Սինելատինո Ռենկոնտրես Թուլուզի կինոփառատոներում, MoMa-ում և «Լինքոլն» կենտրոնում:

Ֆիլմացանկ
Չեմպիոնը (2015), Անտառ/լեռ (2017), Բանդանա (2019), Արևի որսորդը (2021), Գիշերային լույս (2022), Լուսինը մեզ կպարուրի (2023):