Կորցնելու վարպետը

198

Ցուցադրություններ


Օգոստոս 27    20:00
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Կորցնելու վարպետը
Վրաստան/Հունգարիա/Բելգիա/Պորտուգալիա, 2023, 29’

Ռեժիսոր՝ Գիորգի Պարկոսաձե
Պրոդյուսեր՝ Գիորգի Պարկոսաձե
Օպերատոր՝ Գիորգի Պարկոսաձե
Մոնտաժող՝ Գիորգի Պարկոսաձե
Հնչյունային ձևավորող՝ Թամաս Բոհաքս
Արտադրող ընկերություն՝ DocNomads, Attic Docu Films

Խամրող տեսողությամբ ապրող կինոռեժիսորը խորհում է լույսի մասին, որը կկարոտի խավարի մեջ և այն հիշողությունների մասին, որոնք հանգիստ չեն տա իրեն մթության մեջ:

 

Գիորգի Պարկոսաձե

Գիորգի Պարկոսաձեն ոչ խաղարկային կինոռեժիսոր և մոնտաժող է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից, ով միշտ մեծ հետաքրքրություն է ունեցել անծանոթների, նրանց պատմությունները ներկայացնելու և նրանց հիշողության պատկերները հավաքելու հանդեպ, քանի որ ըստ նրա՝ հիշողությունն այն որոշիչ որակն է, որ բնորոշում է մեզ որպես մարդ էակների։ 2015-ին Գիորգին դարձել է մուլտիմեդիա լրագրության մագիստրոս, իսկ 2022-ին ավարտել է DocNomads ծրագիրը՝ մասնագիտանալով կինովավերագրության մեջ։ Գիորգիի դեբյուտային լիամետրաժ վավերագրական ֆիլմի՝ «Ռեքվիեմ ամառվա թեժ օրերին»-ի պրեմիերան կայացել է Սարաևոյի ՄԿՓ-ում, իսկ Թբիլիսիի ՄԿՓ-ում ճանաչվել է այդ տարվա լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ։ Նրա կարճամետրաժ վավերագրական էսսեն՝ «Կորցնելու վարպետը», ցուցադրվել է բազմաթիվ միջազգային ու ազգային կինոփառատոներում և արժանացել Թբիլիսիի ՄԿՓ-ի Հատուկ հիշատակման։

Ֆիլմացանկ
Ավտոտնակների վրա (2018), Կորցնելու վարպետը (2023), Ռեքվիեմ ամառվա թեժ օրերին (2023):