Պտիցա

349

Ցուցադրություններ


Օգոստոս 25    20:30
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Պտիցա
Լեհաստան, 2022, 30′
Ռուսերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ալինա Մակսիմենկո
Պրոդյուսերներ՝ Ֆիլիպ Մարչևսկի, Կատարժինա Մադայ-Կոզլովսկա
Օպերատոր՝ Ալինա Մակսիմենկո
Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Տարասով
Մոնտաժող՝ Ֆելիքս Մամչուր
Հնչյունային ձևավորում՝ Ալինա Մակսիմենկո
Արտադրող ընկերություն՝ Wajda Studio

Համավարակի ֆոնին ծավալվող պատմությունը պատմում է երկու կնոջ՝ մոր ու նրա չափահաս դստեր մասին: Տան մի հատվածում մայրիկի երաժշտական ​​դպրոցն է, որը նա ղեկավարում է առցանց։ Նա դաշնամուրի ուսուցչուհի է, ուժեղ և կազմակերպված կին, ով շփվում է միայն իր աշակերտների հետ և հետևաբար՝ երեխաների անծայրածիր մի ծով ունի: Շենքի մյուս հատվածում դստեր նկարչական արվեստանոցն է։ Երկու աշխարհները հազվադեպ են մեկտեղվում՝ ստեղծելով մարդկային մենակության փոխաբերություն: Սակայն, ի վերջո, հերոսներին միավորում է Կատյայի՝ իրենց ընկերուհի Իննայի դստեր մահվան լուրը։

Մրցանակներ
Գլխավոր մրցանակ, «Լրիվ ճի՛շտ է» ՄԿՓ, Բրազիլիա, 2023; Լավագույն ռեժիսուրա, Աստրա կինոփառատոն, Ռումինիա, 2023; Անդրեյ Մատրոսովի մրցանակ, Docudays UA, Ուկրաինա, 2023։

Ալինա Մակսիմենկո

Նկարիչ, կինոռեժիսոր և օպերատոր Ալինա Մակսիմենկոն ծնվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ 1985-1988 թթ․ սովորել է Տ․ Շևչենկոյի անվան Արվեստի դպրոցում։ 1993-ին ավարտել է Կիևի Մ. Բոյչուկի արվեստի քոլեջը: 2014 թվականին ցուցադրել է իր առաջին տեսահոլովակը Կիևի Արսենալում: 2019-ին ավարտել է Ռադիոհեռարձակման և մամուլի ինստիտուտը՝ կինոռեժիսոր մասնագիտությամբ (Սերգեյ Բուկովսկու արվեստանոց): 2020 թվականին ավարտել է Վայդայի դպրոցի «DOK PRO» կրթական ծրագիրը: Նա BG-Art-ի նկարիչների միության անդամ է 2001 թվականից և Ուկրաինայի նկարիչների միության անդամ՝ 2003 թվականից։ Մինչև 2022 թվականի Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկն ապրել և աշխատել է Ուկրաինայում, այնուհետ ստիպված է եղել փախչել երկրից: Նրա «Օդից կախված» լիամետրաժ վավերագրական դեբյուտի պրեմիերան կայացել է «Visions du Reel» և «Millennium Docs Against Gravity» կինոփառատոներում:

Ֆիլմացանկ
Պտիցա (2022), Օդում կախված (2024)։