Կրակ ցեխի մեջ

846

Ցուցադրություններ


Օգոստոս 27    21:45
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Կրակ ցեխի մեջ
Պորտուգալիա, 2023, 119′
Բիսաու-Գվինեական կրեոլ՝հայ./անգլ. ենթագրելով

Ռեժիսորներ՝ Կատարինա Լարանխեյրո, Դանիել Բարոկա
Պրոդյուսերներ՝ Ռուի Ռիբեյրո, Անսգար Շեֆեր
Օպերատոր՝ Դանիել Բարոկա
Մոնտաժող՝ Դանիել Բարոկա
Հնչյունային ձևավորող՝ Դիդիո Պեստանա
Արտադրող ընկերություն՝ Kintop

Ունալը բրինձ աճեցնողների գյուղ է, որի բնակիչները ճակատագրական դեր են խաղացել Գվինեա-Բիսաուի ազատագրական պայքարում ընդդեմ պորտուգալական գաղութատիրության։ Իրենք են առաջինը զինված ընդվզում սկսել՝ պարտիզանների շարքերում հավաքագրելով իրենց նախնիների ոգիներին՝ իռաներին՝ երկրի բնական տերերին, որոնց իրենք մեծ ակնածանքով են վերաբերվում։ Առայսօր բրնձի աճեցման գործընթացի յուրաքանչյուր տարր՝ հերկելուց մինչև բերքահավաքը, մռայլվում է պատերազմի մասին հուշերով։ Սա մի տրավմա է, որ դաջված է իրենց առօրյա ծեսերի, մարմինների, լանդշաֆտների ու տեխնո երաժշտության մեջ։

Մրցանակներ
«INATEL» հիմնադրամի մրցանակը Մշակութային և ավանդական պրակտիկաների, ինչպես նաև ոչ նյութական ժառանգության մասին լավագույն ֆիլմի համար, DocLisboa, Պորտուգալիա, 2023։

 

Կատարինա Լարանխեյրո

1983 թվականին ծնված Կատարինա Լարանխեյրոն վիզուալ մարդաբան է, ով հետգաղութատիրության և գլոբալ քաղաքացիության դոկտոր է։ Վերջին տասը տարիներին նա ուսումնասիրել է կինոյի և տիեզերաբանական պատկերների հարաբերությունը Գվինեա-Բիսաուում ազատագրական պայքարի ժամանակ, ինչը նաև իր մագիստրոսական «Այսօրվա պատճառով» կարճամետրաժ ֆիլմի թեման էր։ Միևնույն ժամանակ նա ղեկավարել և մասնակցել է բազմաթիվ նախագծերի, որտեղ մեկտեղվում էին մարդաբանությունը, կինոն և պատկերային արվեստը։ Ներկայումս նա 6-ամյա հետազոտական նախագիծ է իրականացնում Կաբո Վերդեում, Գվինեա-Բիսաուում և վերջիններիս եվրոպական սփյուռքում ժողովրդական կինոարտադրության մասին։

 

 

Դանիել Բարոկա

1976 թվականին ծնված Դանիել Բարոկան աշխատում է գեղանկարչության, կինոյի և պատմագիտական մարդաբանության հատման կետում։ Նրա ներկայիս դոկտորական հետազոտության ուշադրության կենտրոնում Պորտուգալիայում ու Գվինեա-Բիսաուում պատերազմական պատկերների հետագա կյանքն է։ Հեղինակել է ընդլայնված կինոինստալյացիաներ, ինչպիսիք են «Զինվորը խաղում է սատկած մողեսի հետ»-ը (2008) և «․․․մշուշոտ ու շփոթեցնող լանդշաֆտ»-ը (2009): Եղել է հետևյալ կազմակերպությունների ռեզիդենտ արվեստագետ՝ Բեռլինի «Բեթանիա» նկարիչների տանը, Ամստերդամի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Բեյրութի «Տնային աշխատավայր» ծրագրում և Նյու Յորքի Նկարչական կենտրոնում։

Միասնական ֆիլմացանկ
Կրակ ցեխի մեջ (2023):