Ձախավեր լիճը

214

Ցուցադրություններ


Օգոստոս 26    20:20
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Ձախավեր լիճը
Իրան, 2024, 63’
Պարսկերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր, օպերատոր և հետազոտող՝ Ֆարազ Ֆադայան
Պրոդյուսերներ՝ Ֆարշադ Ֆադայան, Էլահե Նոբախտ
Մոնտաժող՝ Ֆարշադ Ֆադայան
Կոմպոզիտոր՝ Ալի Չուլաեի
Երկրորդ օպերատոր՝ Հադի Նուրի
Արտադրող ընկերություն՝ Eli Image

Բախտեգանի ջրաճահճային տարածքը՝ որպես հնագույն էկոհամակարգ, բնության շարունակականության ու գոյատևել ձգտող մարդկանց անօգնականության սարսափելի արտացոլանքն է, որտեղ երևում են կիսավեր գյուղեր, որոնց բնակիչներն ապագայի հույս չունեն։ Վրանային ապաստաններում ապրող մարդիկ՝ ծեր ու հոգնած, և երիտասարդները, ովքեր մոռացել են անասուններին ու սկսել տարածքի հարավում գտնվող քարի հանքերում աշխատել։ Բախտեգանը հինավուրց դրամայի վհատեցնող կրկնությունն է, էկոհամակարգի ոչնչացումը՝ անզոր հոմո սապիենսների առաջ, ովքեր ի զորու չեն ընկալելու բնության պարզ լեզուն։

 

Ֆարազ Ֆադայան

Ֆարազ Ֆադայանը ճարտարապետություն է ուսանել, իսկ 2010 թվականին սկսել է դիզայներական գործունեությունը որպես պրոֆեսիոնալ CGI նկարիչ։ Միշտ հատուկ սեր է տածել բնապատկերային լուսանկարչության և կինովավերագրության հանդեպ։ Իր առաջին վավերագրական ֆիլմը՝ «Վերջին շունչը», Ուրմիա լճի մասին էր և ստեղծվել է Իրանում ջրային ճգնաժամի 11 տարվա հետազոտումից հետո։ Նրա երկրորդ՝ «Ձախավեր լիճը» ֆիլմը, որն Իրանի կարևորագույն դրենաժային ավազանի՝ Բախտեգանի մասին է, համաշխարհային պրեմիերա է ունենում «Ծիրանի ծառ» 10-րդ ՄԿՓ-ի շրջանակում։ Ֆարազը նախատեսում է զբաղվել Իրանի բարձրավանդակի այլ լճերի և ծովածոցերի ուսումնասիրությամբ՝ նախքան դրանք ամբողջությամբ կմոռացվեն:

Ֆիլմացանկ
Վերջին շունչը (2020), Ձախավեր լիճը (2024):