Միայն Գոդար

238

Ցուցադրություններ


Օգոստոս 28    21:50
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Միայն Գոդար
Ֆրանսիա, 2023, 88’
Ֆրանսերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Առնո Լամբեր, Վենսան Սորել
Պրոդյուսեր՝ Ժան Մարի Բարբ
Օպերատորներ՝ Ժուլիեն Պերին, Վենսան Սորել
Մոնտաժողներ՝ Լյուկ Ֆորվեյ, Անտուան ​​Բուտե
Հնչյունային ձևավորողներ՝ Բենուա Շաբեր դ’Էրս
Արտադրող ընկերություն՝ Ardeche Images Production

Երկու ռեժիսորներն տանում են մեզ մի պահեստ, որտեղ 2010 թվականին բերվել էին Ժան-Լյուկ Գոդարի շվեյցարական բոլոր արխիվները, և ստեղծում են մեծանուն կինոգործչի դոպելգանգեր (կամ կրկնօրինակ), որը ստանձնում է այս աշխարհում մեր ուղեկցորդի դերը։ Մեջբերումները Գոդարի արած գրառումներից, նրա արած պատկերները, նրա տեսակետերը կինոարվեստի մասին թույլ են տալիս բացահայտել նրա դիցաբանությունը, մեթոդաբանությունը, եզակի հայացքն ու հետևաբար՝ նաև աշխարհընկալումը։ Նրա հարցադրումները, անողոք կինոփորձարարականությունն ու արարման բնությունը ներկայացվում են այստեղ որպես թե՛ իսկապես բեղմնավոր, թե՛ արդիական, մինչ երեքն էլ միահյուսվում են այս խորապես հետաքրքրաշարժ ֆիլմ-էսսեի մեջ։

 

Վենսան Սորել

Վենսան Սորելը ֆրանսիացի կինոռեժիսոր է ու կինոգիտության դասախոս Գրենոբլի համալսարանում, որտեղ նա պատասխանատու է ստեղծագործական վավերագրության մագիստրոսական ծրագրի համար, որը համատեղ կազմակերպում են համասլարանն ու Լուսասի Ardèche Images ասոցիացիան։ Նա մասնակցում է վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակման, ռեժիսուրայի և արտադրության հարցերին։ Ժան-Լուի Կոմոլիի հետ համահեղինակել է «Cinéma, mode d’emploi. De l’argentique au numérique» գիրքը, որը հրատարակվել է 2015 թվականին։ Նրա աշխատանքը կապված է կինոյի տեսության հետ։ Այս հետազոտությունները՝ թե՛ տեսական, թե՛ ստեղծագործական, մշակվում են Արտավազդ Փելեշյանի կամ Վիտորիո Դե Սետայի կինեմատոգրաֆիական ժեստերի հիման վրա, և ուսումնասիրում են, թե տեխնոլոգիաներն ինչ ազդեցություն ունեն կինոռեժիսորների երևակայության ու նրանց ստեղծագործական գործընթացի վրա։

 

Ընտիր ֆիլմացանկ
Մենք ծնվել ենք, որ քայլենք արքաների գլուխներով (2007), Վիտորիո Դե Սետա․ կինոռեժիսորը մարզիկ է (2010), Արտավազդ Փելեշյան․ կինոռեժիսորը տիեզերագնաց է (2018), Միայն Գոդար (2023):

 

Առնո Լամբեր

Առնո Լամբերը կինոքննադատ ու կինոռեժիսոր է։ Հեղինակել է «Նաև հայտնի է որպես Քրիս Մարկեր»՝ նվիրված կինոգործիչ Քրիս Մարկերի կինո-, գրական և լուսանկարչական գործունեությանը։ Հոդվածներ է հրատարակել զանազան կինոամսագրերում և պարբերաբար համագործակցում է Images de la Culture-ի հետ (Կինոարվեստի ազգային կենտրոն)։ Նաև հեղինակել է մի շարք վավերագրական ֆիլմեր՝ ներառյալ Ժան-Միշել Պալմիրի «Վերադարձ Բեռլին»-ով ոգեշնչված ֆիլմ-էսսեն՝ Ժան-Մարի Բարբի մասնակցությամբ և «Քրիս Մարկեր — Մի բացատրիր, մի բողոքիր» ֆիլմը (2015)։ Նրա վերջին վավերագրությունը՝ «Միայն Գոդարը» (2023), որի համառեժիսորը Վենսան Սորելն է, ընդգրկվել է Սալոնիկի ՄԿՓ-ում։

Ֆիլմացանկ
Վերադարձ Բեռլին (2014), Քրիս Մարկեր — Մի բացատրիր, մի բողոքիր (համառեժիսոր, 2015), Ֆիլիպ Արտյերի անտառները (2021), Միայն Գոդար (համառեժիսոր, 2023)։