Ես այստեղ եմ

665

Ցուցադրություններ


Սեպտեմբեր 02    20:00

«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Ես այստեղ եմ
Պորտուգալիա, 2024, 76’
պորտուգալերեն/ֆրանսերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

Օրիգինալ վերնագիր՝ Estou Aqui
Ռեժիսորներ՝ Ժոֆյա Պացոլայ, Դորիան Ռիվիեր
Օպերատոր՝ Դորիան Ռիվիեր
Պրոդյուսեր՝ Տիագո Էսպանյա
Մոնտաժող՝ Ժոանա Գոս
Հնչյունավորող՝ Նունո Կառվարո
Արտադրող ընկերություն՝ Terratreme Filmes

2020 թվականին՝ COVID-19 համավարակի ժամանակ, Լիսաբոնի ամենամեծ սպորտային կենտրոնը վերափոխվում է կացարանի անօթևանների համար։ Թերեզայի՝ նախագծի ղեկավարի գլխավորությամբ ձևավորվում է ժամանակավոր և ինքնակազմակերպված համայնք, որը վերականգնում է հոգատարության և փոխօգնության մշակույթը։ Չնայած դժվարին պայմաններին և հարևանների դժգոհությանը՝ բնակիչները գտնում են իրենց ձայնը և պատկանելության զգացումը։ Փլուզման եզրին գտնվող հասարակությունում ֆիլմը հետևում է Տիագոյի և Պլասիդոյի ուղևորությանը՝ նավարկելով առօրյա խառնաշփոթի մեջ՝ նոր սկզբի հույսով։

Մրցանակներ

Etic մրցանակ, DocLisboa, Լիսաբոն, Պորտուգալիա, 2024։

Ժոֆյա Պացոլայ

Ժոֆյա Պացոլայը ֆրիլանսեր արվեստագետ և կինոռեժիսոր է, որը բնակվում է Բուդապեշտում և Ամստերդամում։ Նախկինում զբաղվել է ճարտարապետությամբ, սոցիալական աշխատանքով, պարարվեստով և բասկետբոլով։

 

Դորիան Ռիվիեր

Դորիան Ռիվիերը ֆրանսիացի ռեժիսոր է, որը բնակվում է Բրյուսելում։ Ներկայումս նա մասնակցում է եվրոպական DocNomads կինոաշխատարանային ծրագրին, ինչպես նաև աշխատում է որպես պրոֆեսիոնալ մոնտաժող և օպերատոր։ Նրա հաջորդ նախագիծը Տրանսիլվանիայում վամպիրների մասին վավերագրական ֆիլմ է։