Քարեր

267

Ցուցադրություններ


Օգոստոս 25    21:50
«ԴԵԲԱՏՈՒՆ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ


Քարեր
Հայաստան, 2022, 17’
Հայերեն՝անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Արման Այվազյան
Պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան
Օպերատոր՝ Արման Այվազյան
Մոնտաժող՝ Արման Այվազյան
Հնչյունային ձևավորող՝ Ռուբեն Ղազարյան
Արտադրող ընկերություն՝ Bars Media

2020 թվականի դաժան 44-օրյա պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարով, որը հետևանքով Հայաստանը ստիպված էր զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանին։ Այս շրջաններում ապրող հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները։ Հանձնման վերջնաժամկետից օրեր առաջ մի խումբ կամավորներ վտանգի են ենթարկում իրենց կյանքը՝ մտնելով Լաչինի շրջան՝ փնտրելու և ոչնչացումից փրկելու հին հայկական խաչքարերը:

 

Արման Այվազյան

Ծնվել է 1994-ին Երևանում։ 2016-ին ավարտել է Հայկական մանկավարժական համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը։ Հետագայում՝ 2022-ին, ավարտել է նաև Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ոչ խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Այժմ աշխատում է Հայաստանում որպես վավերագրական ֆիլմերի ռեժիսոր: Նրա գործերը ցուցադրվել են մի շարք կինոփառատոներում, այդ թվում՝ Սևաստոպոլի «Արծաթե ստավրիդ» ԿՓ-ում (2022, լավագույն ռեժիսոր), Ավեցցանոյի ոսկե կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ-ում (2022), Պրահայի միջազգային կինոմրցանակաբաշխությունում և Սանկտ Պետերբուրգի «Պատուհան դեպի Եվրոպա» ԿՓ-ում։

Ֆիլմոգրաֆիա

Ճայը (2021), Քար (2022):